
Հարավ-Արևմտյան Բ2 թաղամասում հրդեհ է բռնկվել

Հունվարի 26-ին, ժամը 22.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հարավ-Արևմտյան զանգվածի Բ2 թաղամասի թիվ 44ա շենքի մոտակայքում գտնվող ավտոկայանատեղիի պահակակետում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.26-ին, մարվել՝ 23.40-ին: Ամբողջությամբ այրվել է պահակակետը` գույքով (5 քմ):