
ԱՄՆ-ում գրանցվել է Զիկա վիրուսի վարակման առաջին դեպքը

Բժիշկները Վիրջինիա նահանգի մի բնակչի մոտ հայտնաբերել են Զիկա վիրուսի վարակման առաջին դեպքը, հայտնում է Reuters-ը: Տղամարդը վերջերս է վերադարձել երկրից, որտեղ գրանցվել է վիրուսի առկայություն:
ԱՄՆ առողջապահության դեպարտամենտից հայտնել են, որ Զիկան փոխանցվում է միջատի խայթոցի միջոցով: Պաշտոնյաներն ընդգծել են, որ մյուս մարդկանց վարակելու հավանականությունը բացակայում է, քանի որ նահանգում ներկայում միջատների ակտիվություն չի գրանցվում:
Ճանապարհորդներին, որոնք մտադիր են այցելել տաք երկրներ, դեպարտամենտում խորհուրդ են տվել նախապես ծանոթանալ բժշկական խորհրդատվությունների հետ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Զիկա տենդի բռնկում է կանխատեսվում Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների երկրներում: