Հունվարի 26-ի դրությամբ Արցախի հանրապետության բժշկական կենտրոններում վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների (ՎՇՍՈՒՎ) պատճառով ստացիոնար բուժում են ստանում 102 հիվանդ, այդ թվում 42-ը մինչև 18 տարեկան:
Ռուսական կողմը պատրաստ կլինի քննարկել Վրաստանի հետ առանց վիզային ռեժիմի հաստատման հարցը, երբ երկրների միջև կվերականգնվեն դիվանագիտական հարաբերությունները:
«Հիմա այդ բանաձևերի ընդունումը կամ մերժումը չէ, որ պետք է քննարկենք: Մենք հասարակական, քաղաքական շրջանակում կարծես հետևում ենք, թե Ադրբեջանն ինչ պետք է անի, ու սկսում ենք քննարկել հենց այդ հարցը: Բայց այդ կեցվածքը, կաշառակերության դեպքերը չէ, որ պետք է քննարկենք: Խնդիրն այն է, թե մենք ինչ պետք է անենք, ինչպես պետք է նախապես չեզոքացնենք դրանք»:
Քիչ առաջ ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում պատգամավորները քվեարկեցին բրիտանացի ադրբեջանամետ պատգամավոր Ռոբերթ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցը: Զեկույցի օգտին քվեարկեց կողմ` 66, դեմ` 70 պատգամավոր:
Հունվարի 26-ին, ժամը 01.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Մերսեդես GL» մակնիշի ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Սա աննախադեպ բանաձև է, այսպիսի միակողմանի բանաձև դժվար էր պատկերացնել, սա մեղադրական եզրակացությունէ Հայաստանի դեմ, հնարավորություն չի տրվում ՀՀ-ին անաչառ դատական գործընթացի, մենք Մեջլիսում չենք նստած, այնինչ նման տպավորություն է ստեղծվում»,- ասաց Ռուստամյանը:
«Հակամարտության բոլոր կողմերի համար իրավիճակը վատթարանում է, մարդիկ իրենց հայրենիք չեն կարողանում վերադառնալ, մարդիկ սև անցքում են ապրում»,- ասաց Ֆորնարվ Ջոնսոնը:
Սիրիայի Հոմս քաղաքի կենտրոնում երկու պայթյունների հետևանքով զոհվել է 11 մարդ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Հունվարի 25-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության ծառայողները Գյումրիի Շիրակացու փողոցում նկատել են մի երիտասարդի, ով ՌԴ ՊՆ զորամասի պարիսպի վրայից դուրս է ցատկել և տեսնելով իրենց` դիմել է փախուստի:
«Ռոսպոտրեբնադզորը» հայտարարում է Մոսկվայում սուր շնչառական հիվանդությունները համաճարակի տարածման մասին, հայտնում է TASS-ը:
«Մենք չպետք է անտեսենք մարդկանց տառապանքները` 500 հազար բնակչի տառապանքը և ջրային խնդիրները: Ուզում եմ ևս մեկ անգամ ասել, որ ՀՀ չեմ այցելել, բայց ՀՀ պատվիրակության պատճառով»,- ասաց բոսնիացի Մարկովիչը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային սեղանին դրված են մի շարք փաստաթղթեր, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կազմել են խաղաղ կարգավորման մի քանի փուլերում: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, որը նվիրված է 2015թ. արդյունքներին:
«Միհրանը Համագումարի ընտանիքի անդամ է եղել գրեթե երկու տասնամյակ և ուրախ ենք նրան պաշտոնապես ընդունելու մեր թիմ», – հայտարարել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Հարցին՝ քանի Դուք ԴԱՀԿ ծառայության պետ եք, այդ ընկերությունը խնդիր ունեցե՞լ է ԴԱՀԿ-ի հետ, Մ. Պողոսյանն այսպես պատասխանեց. «Չեմ հիշում, կարծում եմ՝ ոչ, եթե լինեին, կհիշեի»:
Նա պատվիրակներին հիշեցրեց զեկույցի պատմությունը, սակայն ասաց, որ ճիշտ կլինի դրանք ետ կանչել, քանի որ Ուոլթերը չի եղել Ղարաբաղում, որի մասին զեկույց է հեղինակել:
Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի երկրորդ օրը ճակատագրական կդառնա ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության համար:
Իտալիա կատարած այցի շրջանակում Իրանի նախագահ Հասան Ռոուհանին երեկ ստորագրել է գրեթե 17 միլիարդ դոլարի համաձայնագրեր, հայտնել է BBC-ի թղթակիցը Հռոմից:
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ բռնագանձումների թիվը տարեցտարի ավելանում է, Մ. Պողոսյանն այսպես պատասխանեց. «Մենք կարող ենք արձանագրել, որ կամովի չկատարված գործառույթներն ավելանում են, և այս տարի մեր բռնագանձումների ծավալը կազմել է շուրջ 25 միլիարդ դրամ: Անցյալ տարի դա կազմել է 37 միլիարդ դրամ, եթե համեմատենք անցյալ տարվա հետ, այս տարի նվազել է»:
Ուկրաինայի կառավարությունը Արսենի Յացենյուկի փոխարեն կարող է գլխավորել Շվեդիայի վարչապետ Կառլ Բիլդտը: Այս մասին հայտնում է ուկրաինական «Գլավկոմ» պարբերականը՝ հղում կատարելով երկրի նախագահի ադմինիստրացիայում իր աղբյուրին:
Հունվարի 26-ի գիշերը Ադրբեջանի Հաջիգաբուլ շրջանում (120 կմ Բաքվից հեռու) ժայթքել է Ախտարմա-Փաշալի հրաբուխը, տեղեկացնում է contact.az-ը:
«Ինձ համար մեկ է` զեկույցները կընդունվեն, թե ոչ, բայց դրանք դրված են շրջանառության մեջ, դա է կարևորը։ Եթե մենք ունենայինք հակադարձ բանաձև, ապա պայքար կլիներ, բայց չունենք։ Սա ես դիտարկում եմ այս դաշտում»:
Ձյան առատ տեղումների պատճառով Քոբուլեթիի շրջանում (Աջարիա) խափանվել է ուսումնական պրոցեսը բոլոր՝ 50 դպրոցներում ու 20 մանկապարտեզներում, վնասվել են նաև էլեկտրալարերը, հայտնում է «Նովոստի Գրուզիան»՝ հղում կատարելով շրջանային ադմինիստրացիայի մամլո ծառայությանը:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը:
«Հարկադիր կատարման ծառայությունը աշխատում է շատ օպերատիվ Արդարադատության նախարարի հետ, ու մենք շատ օպերատիվ լուծումներ ենք ստանում, և դրա համար շնորհակալ ենք նաև Արդարադատության նախարարին»:
Համաձայն «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տեղեկատվության` առաջիկա օրերի ընթացքում հանրապետության ողջ տարածքում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում:
«Իմ անձնական միջոցներն ավելանում են, թե չէ, ձեր ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում, ես չեմ կարծում, որ իմ անձնական միջոցները ավելանում են»:
Փակ են Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Մաստարա-Լանջիկ, Ախուրյան-Կառնուտ, Շիրակի մարզի Լանջիկ, Մանթաշ, Ջաջուռ, Շիրակ, Կապս, Ամասիա, Ցողամարգ, Բավրա գյուղական համայնքներ տանող ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսային զրույցի ընթացքում զգալի առաջընթաց են գրանցել ԵՄ բարեփոխումների բանակցություններում, սակայն դեռ գործելու դաշտ կա:
Վերջին օրերին հանրապետության տարածքում տեղացող առատ ձյան պատճառով այսօր մի շարք ներհանրապետական երթուղիներ ուղևորափոխադրող ընկերությունների կողմից չեն սպասարկվել:
Դիտորդները հայտնել են Reuters գործակալությանը, որ Սիրիայի կառավարական զորքերը արյունալի մարտերից հետո կարողացել են վերահսկողություն սահմանել Դերաա նահանգի ռազմավարական քաղաքի նկատմամբ: