
Wonderful Life սիրված հիթի հեղինակը ավտովթարի հետևանքով մահացել է

Բրիտանացի երաժիշտ Քոլին Վիրնքոումբը, ով ավելի շատ հայտնի է Black կեղծանունով ու համաշխարհային ճանաչում ձեռք բերեց շնորհիվ Wonderful Life հիթի, մահացել է Կորկ քաղաքի համալսարանական հիվանդանոցում հունվարի 10-ին Իռլանդիայում տեղի ունեցած ավտովթարից երկու շաբաթ անց, հայտնում է BBC-ն:
53-ամյա երգչի մոտ ախտորոշվել էր գլխուղեղի վնասվածք, բժիշկները նրան արհեստական կոմայի վիճակի մեջ էին գցել, սակայն չէին կարողացել փրկել տղամարդու կյանքը:
Նա մահացել է կնոջ ու երեք երեխաների շրջապատում, ասվում է նրա ընտանիքի հայտարարության մեջ:
Wonderful Life-ը դարձավ երգչի երկրորդ հիթը, որը ներառվեց տասնյակի մեջ ոչ միայն երգչի հայրենիքում, այլև գլխավորեց չարտերը Շվեյցարիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Իտալիայում:
Երգչի նույնանուն ալբոմը վաճառվեց 1,5 մլն օրինակով ու բարձրացավ հիթ շքերթների առաջին հորիզոնականները:
Երգն այդ ժամանակից ի վեր մշտապես օգտագործվել է ֆիլմերում, դրա քավեր տարբերակները կատարել են բազմաթիվ հայտնի արտիստներ, այդ թվում՝ Թինա Կազինսն ու Քեթի Մելուան: