Երկու շաբաթ առաջ գրել էի, որ նախկին կոնգրեսական Դեն Բըրթընը հրաժարական էր տվել Վաշինգտոնում գործող Ադրբեջանա-ամերիկյան դաշինքի նախագահի պաշտոնից, քանի որ նրան չէին վճարել մեկ տարուց ի վեր…
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը նշել է Եվրո-2016-ում Իտալիայի և Անգլիայի հավաքականների շանսերը:
Կուտակային կենսաթոշակային համակարգից օգտվող քաղաքացին հնարավորություն կունենա կենսաթոշակի անցել 55 տարեկանում, եթե նա կուտակած լինի բավարար քանակով միջոցներ, որը, ըստ այս պահի հաշվարկների, կազմում է 19.2 միլիոն դրամ:
Հանձնաժողովի որոշմամբ` Գեղամ Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 24-ին, ժամը 18:00-20:00-ն, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, վերջին հրաժեշտը` մարտի 25-ին, ժամը 11:00-14:00-ն, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Հուղարկավորությունը` ժամը 14:00-ին, Կոմիտասի անվան պանթեոնում:
Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ ավստրոգերմանական «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության ներկայացուցիչը չի բացառում կենսաթոշակային ակտիվների ներդրումը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Հայ- ֆրանսիական «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերության ֆոնդերի կառավարիչն էլ նկատում է, որ կենսաթոշակային ակտիվներ ՏՏ ոլորտում դեռևս չեն ներդրել` բարձր ռիսկայնությամբ պայմանավոր ված:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) հետաքննիչ, արդարադատության մայոր Սամվել Ալոյանը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, կատարել է պաշտոնեական կեղծիք՝ պաշտոնական փաստաթղթերում մտցնելով ակնհայտ կեղծ տեղեկություններ:
Հերթական ընտանիքն է ընդմիշտ հրաժեշտ տալիս քայքայված ու մաշված տնակին: «Գյումրին առանց տնակների» ծրագրի շրջանակում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը 2 սենյականանոց բնակարան է գնել 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող և տնակում ապրող գյումրեցի մեկ ընտանիքի համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռ
1949 թ. ծնված Մանյակ Բ.-ն ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել, որ հարմարեցված բանալիով բացել են Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցի թիվ 10 շենքում գտնվող իր բնակարանի մուտքի դուռը և հյուրասենյակի պահարանից գողացել ոսկյա զարդեր` պատճառելով 1.000.000 դրամի վնաս:
Հայկական օպերային արվեստը կորցրեց իր վառ աստղերից մեկին: Կյանքից անժամանակ հեռացավ հայ օպերային երգիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին արդեն ժամանել է Մոսկվա, որտեղ հանդիպումներ կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Ուժեղ քամին քշել է Նորիլսկի «Ալիկել» օդանավակայանում կայանած 40 տոննա կշռող Boeing-737 ինքնաթիռը:
Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերում ընդհանուր ակտիվները կազմում են 35.5 միլիարդ դրամ 2016-ի փետրվարի վերջի դրությամբ: Ակտիվներից 16.5 միլիարդը հատկացվել է մասնակցիների կողմից, նույնքան համաֆինասավորվել է պետության կողմից, իսկ 2.5 միլիարդի չափով ապահովվել է եկամուտ:
Լեհաստանը ներկայում չի կարող ընդունել ներգաղթյալների, հայտարարել է երկրի վարչապետ Բեատա Շիդլոն Բրյուսելի ահաբեկչություններից 1 օր անց, տեղեկացնում է BBC-ն:
Սիրիայի կառավարական բանակն իր վերահսկողության տակ է վերցրել Պալմիրա (Թադմոր) քաղաքի պատմական հատվածը, հայտնում է RIA Novsoti գործակալությունը։
Նրա խոսքով՝ Հայաստանը կիբեռհանցագործության առումով արդեն իսկ թիրախ է ոչ միայն հարևան երկրների՝ Թուրքիայի և Ադրբեջանի համար: «Երկար տարիներ Հայաստանը լուրջ շուկա չի եղել միջազգային կիբեռհանցավոր խմբերի համար, քանի որ այստեղ օգտատերերի թիվն է փոքր: Երկար տարիներ մենք փաստացի այս առումով որպես վտանգ ընկալել ենք Ադրբեջանին ու ինչ-որ առումով Թուրքիային: Բայց այս ուղղություններում վտանգները շատ յուրահատուկ են և լուրջ: Ինձ թվում է, որ այս պատկերացումները ճիշտ չեն փոխանցվում մեր հանրությանը, և այսօր երբ միջազգային տեղեկատվական կրիմինալն արդեն ներթափանցել է Հայաստան, մենք չենք հասցնում գիտակցել այդ փոփոխությունները»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:
Լոնդոնի Քինգ-Քրոս կայարանից ուղևորներին տարհանել են: Դրա պատճառը ազդանշանային համակարգն է, որն սկսել է գործել:
Բրյուսելում իրականացված ահաբեկչական գործողությունների հետեւանքով վերքեր են ստացել Եվրահանձնաժողովի (ԵՀ) երեք աշխատակիցներ: Այդ մասին հայտնել է բյուջեի եւ կադրերի հարցերով եվրակոմիսար Կրիստալինա Գեորգիեւան:
«Մենք ևս այդ հարցը բարձրացրել ենք: Սակայն այս պահին դեռ որևէ հստակ պատասխան չենք ստացել: Այս պահին չունենք ահազանգեր կորած անձանց մասին և չենք կարող անուն-ազգանունը ներկայացնելով պարզել կա նման անունով տուժած կամ զոհ, իսկ ամբողջական ցուցակները դեռ պարզ չեն, որպեսզի մեզ հստակ պատասխանեն: Ուստի այս հարցով դեռ զբաղվում ենք»:
Պարզվել է, որ նույն վիճաբանության ժամանակ Էդուարդ Ս.-ի որդին` 1981 թ. ծնված Հրաչյա Ս.-ն, կացնով և դանակով սպանության սպառնալիք է տվել Արշալույս Հ.-ին և նրա որդուն` 1986 թ. ծնված Դավիթ Մ.-ին:
Եվրամիությունը կմնա բաց ու հանդուրժող: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կրիստալինա Գեորգիևան այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Երեկվանից ողջ աշխարհում մարդիկ մոմեր ու ծաղիկներ են տանում Բելգիայի ներկայացուցչությունների մոտ՝ հարգելով Բրյուսելի ահաբեկչությունների զոհերի հիշատակը:
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սիրիայում բանակցությունները երկարատև կլինեն, ու կողմերը պետք է համբերություն ցուցաբերեն: Նրա խոսքով՝ Մոսկվան հետագայում ևս առավելագույնս կաջակցի այդ գործընթացին, տեղեկացնում է LifeNews-ը:
Եվրոպայի անվտանգությունը կախված է Թուրքիայից, ու Թուրքիայի անվտանգության համար հարկավոր է Սիրիայի հյուսիսում ստեղծել անվտանգության գոտի:
Բելգիայի և Պորգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև կայանալիք ընկերական հանդիպումը չեղյալ է հայտարարվել:
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի պնդմամբ՝ Հայաստանում պետական մարմինների պաշտոնական կայքերը պաշտպանված են տարբեր տեսակի հաքերային հարձակումներից և կիբեռհանցագործություններից: Նրա խոսքով՝ 2009 թ. դեկտեմբերին ստեղծվեց կառույց, որը սկսեց պաշտպանել պետական կայքերը: Այդ ընթացքում գրեթե միջադեպեր չեն եղել՝ չնայած հասկանալի է, որ պետական կայքերն ամենաթիրախավորվածն են: Այնպես որ, ըստ նրա՝ կարելի է այս դեպքում դրական միտումի մասին խոսել»:
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը վերջերս բոլոր վարորդներին հորդորել էր տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիությունը համապատասխանեցնել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափերին, իսկ առջևի հողմապակու և առջևի դռների թաղանթներն ընդհանրապես ապամոնտաժել: Հակառակ դեպքում՝ վարորդները կտուգանվեն:
Բրյուսելի օդանավակայանը, որտեղ նախօրեին երկու պայթյուն էր տեղի ունեցել, փակ կլինի մինչև մարտի 24-ը, հայտնում է Reuters-ը:
«Իրավական խնդիր ունենք` կապված խոսքի ազատության հետ, և, ինչպես գիտեք, Փերինչեքի դատավարության ժամանակ շեշտը հենց դրա վրա դրվեց: Այժմ պետք է այնպես անել, որ նախագիծն իրավական ամուր հիմքերի վա լինի: Մենք կապի մեջ ենք նախագծի մշակման հարցերով զբաղվող Ժան Պոլ Կոստայի հետ: Ապրիլի կեսերին, ըստ երևույթին, պատրաստ կլինի: Բայց այստեղ մի խնդիր կա: Միգրանտների հարցով պայմանավորված Թուրքիան նոր կարևորություն է ստացել Եվրիամության մոտ և դա կարող է ազդեցություն ունենալ մեր հարցի վրա: Միգուցե փորձ արվի դանդաղեցնել գործընթացը, բայց մ ենք հետևում ենք իրադարձություններին»,-ասաց Մուրադ Փափազյանը:
«Ադրբեջանի ղեկավարությունը եռանախագահող երկրներին սադրիչ է անվանում այն պատճառով, որ նրանք առաջարկում են ստեղծել միջադեպերի հետաքննության մեխանիզմ։ Իրականում այդ քննադատությունն ուղղված է ոչ միայն համանախագահներին, այլև առնվազն ԵԱՀԿ-ում ներկայում և նախկինում նախագահող երկրներին, ՄԱԿ-ին, Եվրամիությանը, ընդհանրապես բոլոր երկրներին և կառույցներին, որոնք սատարել և սատարում են այդ առաջարկը»։