Բաժիններ՝

Պեկինում սմոգի հետևանքով ավելի քան 180 չվերթ է չեղյալ հայտարարվել

Պեկինի միջազգային օդանավակայանում թանձր մառախուղի՝ սմոգի հետևանքով ավելի քան 180 չվերթ է չեղյալ հայտարարվել, հայտնում է CCTV հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ներկայումս չեղյալ է հայտարարվել 181 չվերթ «Շոուդու» օդանավակայանից, փակ են նաև արագընթաց մայրուղիները։
Ներկայումս քաղաքը ծածկված է սպիտակ սմոգի շղարշով, որի պատճառով ճանապարհներին տեսանելիությունը կտրուկ նվազել է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պեկինում և Չինաստանի ևս 22 քաղաքներում դեկտեմբերի 16-21-ը օդի աղտոտվածության հետևանքով գործելու է վտանգի առավել բարձր՝ «կարմիր» մակարդակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031