Բաժիններ՝

Հրաձգություն Ցյուրիխի մզկիթներից մեկում, կան վիրավորներ

Դեկտեմբերի 19-ի երեկոյան Ցյուրիխի իսլամական կենտրոնում հրաձգությունից հետո ոստիկանները հանցագործության վայրից ոչ հեռու՝ գետում, հայտնաբերել են անհայտ տղամարդու մարմին։

Մարմինը հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու որոնողական աշխատանքների իրականացման ժամանակ, որը հրազենից վիրավորել էր 3 մուսուլմանի։ Նրանցից երկուսը գտնվում են ծանր վիճակում։ Ոստիկանությունը չի հայտնել՝ արդյոք կապ կա երկու իրադարձությունների միջև։

Վերջին ամիսներին բազմաթիվ մզկիթներ են ենթարկվում շվեյցարական ԶԼՄ-ների կոշտ հարձակմանը, որոնք պնդում են, որ այդտեղ տեղի է ունենում հավատացյալների արմատականացում։

Հիշեցնենք, որ մոտ 30 տարեկան մուգ հագուստով երիտասարդը ներխուժել էր Ցյուրիխի կենտրոնում գտնվող մզկիթ և անկանոն կրակ բացել, ինչից հետո հեռացել էր անհայտ ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031