Բաժիններ՝

Բեռլինի ողբերգությունը եղել է կանխամտածված հարձակում. ոստիկանություն

Հետաքննությունը ենթադրում է, որ Բեռլինի ողբերգությունը, երբ երկուշաբթի երեկոյան բեռնատարը մխրճվել էր սուրբծննդյան տոնավաճառում զբոսնող մարդկանց ամբոխի մեջ, եղել է կանխամտածված հարձակում, հայտնում է քաղաքի ոստիկանությունը։

«Մեր քննիչները կարծում են, որ բեռնատարը դիտավորյալ է ուղևորվել Բրայտշայդպլաց հրապարակի սուրբծննդյան տոնավաճառի ամբոխի կողմը»,- ասվում է Բեռլինի ոստիկանության Twitter-ում։

Ավելի վաղ ոստիկանները հաստատել էին, որ բեռնատարում մահացած հայտնաբերված ուղևորը Լեհաստանի քաղաքացի է եղել։

Բեռնափոխադրումներ իրականացնող լեհական ընկերության սեփականատերը հայտնել է, որ ընկերությունը վարորդի հետ կապը կորցրել էր ողբերգությունից մի քանի ժամ առաջ։

Հիշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն՝ դեպքի հետևանքով մահացել է 12 մարդ, շուրջ 50 մարդ հոսպիտալացվել է։

Երեկ ոստիկանությունը կալանավորել է բեռնատարի ենթադրյալ վարորդին։ Ինչպես հայտնում է գերմանական DPA գործակալությունը, վերջինս ներգաղթյալ է։
Tagesspiegel թերթի տեղեկություններով՝ տղամարդն ավելի վաղ հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում, կապված մանր իրավախախտումների հետ, սակայն ծայրահեղականության հետ կապերի մեջ չի կասկածվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031