![](/banners/BeFunky-design.jpg)
Հզոր երկրաշարժ Էկվադորում, կան զոհեր
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/1927105.jpg)
Էկվադորի ափերի մոտ 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով 3 մարդ է մահացել, ևս 47-ը վիրավորվել է, հայտնում են տեղի ԶԼՄ-ները։
Հիմնական ցնցմանը հետևել է նվազագույնը 25 հետցնցում, որոնք ունեցել են մինչև 4.2 մագնիտուդ ուժգնություն։
Երկրաշարժը վնաս է հասցրել երկրի հյուսիսարևմտյան մասում գտնվող Էսմերալդաս նահանգի առափնյա քաղաքներին։
Երկրաշարժը մեծ ավերածություններ է գործել Ատակամաս և Տոնսուպա քաղաքներում։ Նվազագույնը 700 ընտանիք է ստիպված եղել լքել իր տունը։