
Անդրեյ Կառլովի սպանությունից հետո Իրանն ու ԱՄՆ-ն փակել են Թուրքիայում հյուպատոսարանները

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից հետո դեկտեմբերի20-ին փակ են լինելու Իրանի և Միացյալ Նահագների որոշ դիվանագիտական ներկայացուցչություններ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Անկարայում Իրանի դեսպանությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ Ստամբուլում, Էրզրումում և Տրապիզոնում հյուպատոսարանները փակ են լինելու դեկտեմբերի 20-ին:
ԱՄՆ դեսպանատունը ևս որոշում է կայացրել Ստամբուլում և Ադանայում իր հյուպատոսարանները փակելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Անկարայում Ժամանակակից արվեստների պատկերասրահում, ուր տեղի էր ունենում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի բացումը, դեկտեմբերի 19-ին 22-ամյա թուրք Մևլութ Մերթ Ալթընթաշը թիկունքից կրակել է Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի վրա, ով մահացել է: Մարդասպանը վանկարկել է «Ալլահ-ու Աքբար» («Աստված մեծ է»), «Հալեպը չենք մոռանա» և այլն։ Նա ևս չեզոքացվել և սպանվել է թուրք իրավապահների կողմից: