
Իրկուտսկում լոգանքի խտանյութը խմելու հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի

Այս պահի դրությամբ Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում լոգանքի համար նախատեսված և ալկոհոլ պարունակող Боярышник կոչվող խտանյութը խմելու հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 53-ի։
Թունավորումից գիշերը մահացել է ևս 4 մարդ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ առողջապահության նախարարությանը։
«Գիշերվա ընթացքում Իրկուտսկի հիվանդանոցներում մահացել է 4 մարդ։ Հիվանդանոց է տեղափոխվել ևս 12 մարդ»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։
Ներկայումս հեղուկի թունավորման հետևանքով մահացածների թիվը 53 է։
Ավելի վաղ հաղորդվում էր 41 զոհի մասին։
ՌԴ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ թունավորումը հարուցել է մեթիլ սպիրտը կամ մեթանոլը, ինչպես նաև անտիֆրիզը։
Իրկուտսկի բնակիչներին խորհուրդ է տրվել չգնել ու չօգտագործել Боярышник, ինչպես նաև հեղուկի վաճառքի փաստերի մասին հայտնել ոստիկանությանը։
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կառավարության նիստում կոչ է արել առգրավել խտանյութը մանրածախ առևտրի կետերից։
Հարուցվել է քրեական գործ։