
Թրամփն ընտրիչների շրջանում իր հաղթանակը որակել է «ժողովրդավարության հաղթանակ»

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ընտրիչների քվեարկության արդյունքներն անվանել է ԱՄՆ-ում «ժողովրդավարության հաղթանակ», հայտնում է NBC News-ը։
«Այսօր մենք տոնում ենք ժողովրդավարության պատմական համոզիչ հաղթանակը մեր երկրում … Ես համառորեն աշխատելու են, որպեսզի միավորեմ մեր երկիրն ու նախագահ դառնամ բոլոր ամերիկացիների համար։ Միասին մենք կարող ենք Ամերիկան հզոր դարձնել»,- հայտարարել է Թրամփը։
Նա իր Тwitter-ում գրել է, որ հաղթանակել է ընտրիչների քվեարկության ժամանակ, չնայած տարատեսակ ԶԼՄ-ները խաթարում էին քվեարկության արդյունքները։
«Մենք դա արեցինք։ Շնորհակալություն իմ բոլոր հիանալի կողմնակիցներին, մենք հենց նոր պաշտոնապես հաղթեցինք ընտրությունները»,- գրել է Թրամփը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը վերահաստատել է ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակը՝ հավաքելով ընտրիչների անհրաժեշտ 270 ձայները։