«Զարգացման հայկական բանկը» և «Արարատբանկը» միավորվում են

«Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ն և «Արարատբանկ» ԲԲԸ-ն որոշում են կայացրել միանալու վերաբերյալ և կնքել են միացման պայմանագիր:

Կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 15-ին հաստատել և գրանցել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ (Պահպանվող Բանկ) և «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ (Միացող Բանկ) միացման պայմանագիրը:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն և «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն պայմանագրով նախատեսված գործողությունների իրականացման ավարտից հետո, միջնորդագիր կներկայացնեն ՀՀ Կենտրոնական Բանկ՝ միացման գործընթացի ավարտը գրանցելու համար, միանալու արդյունքում Հայաստանի Հանրապետությունում կգործի  ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն, որը կհանդիսանա  «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի իրավահաջորդը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031