Facebook-ը, Microsoft-ը, Twitter-ն ու YouTube-ը դեկտեմբերի 5-ին հայտարարել են ահաբեկչության դեմ պայքարի նոր նախաձեռնության մասին՝ կապված համացանցում «ահաբեկչական կոնտենտի» տարածման հետ, հայտնում է RIA Novosti-ն։
Հնդկաստանը հանդես է գալիս Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ շուտափույթ ինտեգրացման օգտին: Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Հնդկաստանի դեսպանի տեղակալ Գանգադհարան Բալասուբրամանիանը:
Թուրքիայում ձերբակալվել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի գլխավոր խորհրդական Ֆաթիհ Գյուրսուլը։
Ի պատասխան՝ նախարարն ասաց՝ որքան իրենց ժամանակը հերիքել է, իրենք փորձել են պատգամավոր գործընկերների հետ կապ հաստատել։ Նա նշեց, որ պաշտպանական ոլորտի ծախսերի ավելացման վերաբերյալ Է. Մարուքյանի արած առաջարկները շատ կարևոր են, սակայն դրանց համար պետք է ֆինանսական աղբյուրներ գտնել։
«Ձեր ներկայացրած ծրագիրը բացարձակ ադեկվատ չէ այսօրվա իրավիճակին: Դուք ներկայացնում եք թվեր՝ էս գյուղի, էն դպրոցի, բայց բյուջեի իմաստը դա չէ. բյուջեն քաղաքական փաստաթուղթ է: Քաղաքական փաստաթուղթը պետք է քաղաքական լուծումներ առաջարկի: Դուք Հայաստանի տնտեսության հիվանդ կողմերին ընդհանրապես չեք անդրադառնում: Չեք արտասանում՝ ո՛չ կոռուպցիա, ո՛չ մենաշնորհ, ո՛չ ազատ մրցակցություն:
Ըստ պարբերականի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պորտուգալացի մասնագետի վստահությանն արժանացել է հավելյալ մարզումների շնորհիվ, որի ընթացքում առավել շատ մկանային զանգված է ավելացրել: Մոուրինյոն տպավորվել է, որ Մխիթարյանը մարզվում է անգամ հանգստյան օրերին:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հալեպում ռուսական հոսպիտալի գնդակոծումն անվանել է պլանավորված ակցիա, որին զոհ էր գնացել ՌԴ-ից երկու կին բժիշկ, հայտնում է Life-ը։
Վ. Ռուբենյանը վարորդական վկայականը ստուգելու նպատակով այն տրամադրելու օրինական պահանջ է ներկայացրել վարորդ Ա. Ղուկասյանին, ով փնտրելուց հետո հայտնել է, որ վարորդական վկայականն իր մոտ չէ: Տեսուչ Հ. Ասատրյանը պարզաբանել է, որ վարչական վարույթն ապահովելու նպատակով ավտոմեքենան պետք է բերման ենթարկվի հատուկ տարածք:
Գերմանիայի ազգային թիմի անդամ Մատս Հյումելսն անդրադարձել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանին:
Հարավային Կորեայի նախագահը խոստացել է հեռանալ պաշտոնից 2017թ. ապրիլին, հայտնում է РБК-ն։
Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջի միջոցով հաղորդել է, որ հեռախոսազրույց է ունեցել Թայվանի նախագահ Ցայ Ինգ-վենի հետ: Այս տեղեկությունը հարց է առաջացրել, թե արդյոք ԱՄՆ-ը պատրաստվում է վերանայել իր «Մեկ Չինաստան» քաղաքականությունը, որը կանխում էր Թայվանի պաշտոնական ճանաչումը:
Սիրիական բանակը մոտ է Հալեպի արևելյան հատվածը գրավելուն և տեղի զինված խմբավորումներին ջախջախելուն, ասվում է The Wall Street Journal թերթի էլեկտրոնային վարկածում հրապարակված հոդվածում։
«Ինչո՞ւ է աղմկում Ալիևը: Շատ պարզ է` ինչու է աղմկում: Աղմկում է, որովհետև բանակցային գործընթացում ոչ դրական իրավիճակում է գտնվում, փակուղի է մտել հենց Ադրբեջանի պատճառով, և միջազգային հանրությունը ստիպում է իրեն ճանաչել Արցախի անկախությունը»:
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին՝ նախագծի քննարկման ժամանակ, հիմնական զեկուցող, տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը, հակադարձելով պատգամավորների այն դիտարկումներին, թե նախագիկծի վերաբերյալ հանրային քննարկումներ չեն անցկացվել, ասաց, որ նոյեմբերի 24-ին սույն օրենքի նախագիծը քննարկվել է շուրջ 40 համայնքների ներկայացուցիչների հետ, և, ըստ նրա, քննարկվել է բավականին մանրամասն։
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը բանակցություններ է անցկացրել ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդի հետ Ադանայի «Ինջիրլիք» ռազմաբազայում, հայտնում է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը։
Ֆրանսիայի նոր վարչապետ է դարձել Բեռնար Կազնյովը, որը մինչ այդ գլխավորել է երկրի ներքին գործերի նախարարությունը։ Այս մասին հայտնել է Ելիսեյան պալատը երկրի արդեն նախկին վարչապետ Մանուել Վալսի հրաժարականից հետո։
«Միգուցե ընդամենը դրվել է ինտերնետում, դա հանրային քննարկում չէ։ Ակնհայտ է, որ 10 հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքները հանրապետությունում շատ չեն, մոտավորապես 30-ն են, բայց այնտեղ մեր բնակչության 75 տոկոսն է ապրում, դրա համար իմ առաջարկը շատ հստակ է՝ հանել ընդհանրապես տեղական վճարները, թողել տեղական տուրքերը»։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Աշոտ Հարությունյանը նշանակվել է Գյուղատնտեսության նախարարի տեղակալ։
Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության ժամանակ արգելափակել են Հալեպում հրադադարի մասին ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևը, որը կոչ էր անում 7 օրով դադարեցնել կրակը։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է Սիսի կաթողիկոսարանի տարածքի վերադարձի մասին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պահանջով դատի քննարկումը: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հայտարարել է հայցը Մարդու իրավունքների եվրոպական դատարան տանելու մասին:
Երթևեկության կանոնների ակնհայտ խախտումներ թույլ տված, երթևեկության մասնակիցների հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորող վարորդները:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռուսաստանի տեղեկատվական անվտանգության դոկտրինը։ Փաստաթուղթը տեղադրվել է իրավական տեղեկատվության պորտալում։
Բացահայտումներ ավտոճանապարհներին. անսթափ վարորդներ, ժամկետանց ԱՊՊԱ-ներ և թաղանթապատված հողմապակիներ:
ԴԱԻՇ-ի նոր պաշտոնական ներկայացուցիչ Աբի ալ-Հասան ալ-Մուխագերը հայտարարել է ողջ աշխարհում Թուրքիայի դեսպանությունների ու հյուպատոսությունների վրա հարձակման մտադրության մասին։
Հունաստանի դատարանը հրաժարվել է արտահանձնել 3 թուրք զինծառայողներին Անկարայի պահանջով, որը մեղադրում է նրանց հուլիսյան ռազմական հեղաշրջման անհաջող փորձին առնչություն ունենալու մեջ։
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Սիրիայի կառավարական բանակի կողմից Հալեպի գրավումը չի կարող վերջ դնել երկրում շարունակվող պատերազմին: Այս մասին տեղեկացնում է Պետդեպի կայքը։
Պենտագոնը թաքցրել է 125 միլիարդ դոլարի իր տնտեսական ծախսերի մասին զեկույցի արդյունքները՝ մտավախություն ունենալով երկրի պաշտպանական բյուջեի կրճատումից, գրում է Washington Post պարբերականը՝ վկայակոչելով կոնֆիդենցիալ տվյալները։
Ես չեմ հասկանում, թե ինչի համար է պետք որեւէ գործչի քաղաքականություն գալը կամ վերադառնալը թատերականացնել, ընդ որում` անճաշակ, հակաէսթետիկ, քարանձավային ծեսերով: Գնալ, տան մոտ կանգնել, աղաչել-պաղատել, «ազգովի խնդրելու» հանրահավաքներ անել` սա ո՞ր դարն է:
Մոսկվայի օդանավակայաններում տեղի ժամանակով ժ. 8.43-ի դրությամբ ավելի քան 40 չվերթ է չեղյալ հայտարարվել, ևս 29-ը հետաձգվել է, հայտնում է «Յանդեքսը»։
Լոս Անջելեսում Հետաքննությունների դաշնային բյուրոյի ստորաբաժանման փոխտնօրեն Դիրդրի Ֆայքը հայտնել է, որ բյուրոյի աշխատակիցները համապատասխան նախազգուշացումն ստացել են արտասահմանցի գործընկերներից: Նախապատարստվող գրոհն իբր կարող է օրվա ընթացքում տեղի ունենալ «Յունիվերսել սիթի» կայարանում: