ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթ է ունեցել Միջուկային անվտանգության միջազգային համաժողովին:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր թիմը ընտրելուց վերցրել է մարդկանց, ում բարոյական կերպարին վստահ է և համոզված է, որ պաշտոնը չեն օգտագործի անձնական հարստացման ու իրենց բիզնեսը լոբբինգ անելու համար:
«Ջենովայի» հարձակվող Ջովանի Սիմեոնեն հայտարարել է, որ իր հայրը՝ Դիեգո Սիմեոնեն, ով գլխավորում է «Ատլետիկոն», ապագայում վերադառնալու է «Ինտեր»՝ որպես գլխավոր մարզիչ:
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը 2018 թվականին իրեն տեսնում է վարչապետի պաշտոնում, եթե իր գլխավորած կառավարությունն էֆեկտիվ աշխատի ու պահանջված լինի:
2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական դաշտում որոշակի խմորումներ են ընթանում։ Իշխանության դաշտում ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան ընդդիմության պարագայում։ Գրեթե ամեն օր նոր տեղեկություններ են հրապարակվում նոր դաշինքների շուրջ բանակցությունների մեկնարկի, տապալումների մասին։ Ընդդիմադիրներն իրենք գրեթե համակարծիք են մի հարցում՝ առանց միավորման լուրջ հաջողության չեն կարող հասնել, և, ինչպես նախկինում՝ ընդդիմության ձայները կփոշիանան։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այս փուլում չի ցանկանում հստակ թվեր նշել, թե 2017թ. որքա՞ն կկազմեն Հայաստան օտարերկրյա ներդրումները և կավելանան աշխատատեղերը: Կառավարությունում լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետն ընդգծեց, որ այս պահին հստակ թվեր չկան, քանի որ ցանկանում են հայտարարել թվեր, որոնք իրատեսական կլինեն:
Գաստրիտի նշանների առաջացումը մեծապես արտացոլվում է օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա։ Նկատվում է քաշի նվազում, մաշկը դառնում է սփրթնած։ Կարող են նկատվել նաև մազաթափություն, եղունգների թուլություն, լնդերի արյունահոսություն։ Խնդրից ազատվելու համար անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ դիմել մասնագետի օգնությանը։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարծում է, որ Հայաստանի տնտեսության առաջատարի դերը կարող է ստանձնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Այս մասին ՀՀ վարչապետն ասել է լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպման է հրավիրել ԶԼՄ-ների ղեկավարներին: Այս պահին նա պատասխանում է նրանց հարցերին:
Մոդին հավաքել է ձայների 18 տոկոսը եւ առաջ անցել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայից, ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփից եւ WikiLeaks-ի ղեկավար Ջուլիան Ասանժից, որոնց 2016 թվականի առավել ազդեցիկ դեմքեր են համարել հարցվածների 7-ական տոկոսը:
2016թ. նոյեմբերի 3-ին՝ ժամը 20:17-ին, «Ջերմուկի առողջության կենտրոն» ՓԲԸ շտապօգնության աշխատակիցները՝ բժիշկն ու բուժքույրը, կանչով մեկնել են Ջերմուկ քաղաքի բնակարաններից մեկը՝ բժշկական օգնություն ցուցաբերելու քաղաքացի Գ.Գրիգորյանին։ Նախնական տվյալներով՝ առանց հաշվի առնելու հիվանդի ալերգիկ լինելու հանգամանքը՝ կատարել են մի շարք ներարկումներ, ինչի հետևանքով Գրիգոր Գրիգորյանը կորցրել է գիտակցությունը և մահացել:
ՀՀ ՊՆ խոսնախ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանական լրատվամիջոցներում Վահան Մարտիրոսյանի թեթև ձեռքով հայտնի դարձած ՆԱԽԿԻՆ սպան իր ծառայության ընթացքում երկու անգամ դատապարտվել է, բանակից հեռացվել է 2014 թ. և մեկ տարուց ավելի է ինչ ՀՀ ում չէ»։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի «Էվերթոնի» դեմ խաղում մանչեսթերյան ակումբի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի և Շեյմուս Կոուլմանի միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով Իբրահիմովիչին որոկազրկում է սպասվում:
Ռուսաստանի իշխանությունները պնդելու են, որ Եվրասիական տնտեսական միության երկրներ արտասահմանյան ինտերնետ-խանութներից անմաքս ներկրման համար նվազեցվի առաքումների արժեքի շեմը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ֆինանսների փոխնախարար Իլյա Տրունինը, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
Դանակահարություն Խաչփառում: Տուժողը փորձում էր թաքցնել իրողությունը:
«Ստեփան Ռոստոմյանի ստեղծագործությունն իր ուրույն աշխարհն ունեցող բարդ ինտելեկտուալ, ուրիշ ոչ մի երաժշտության չնմանվող արվեստ է, որ ունի միայն իրեն հատուկ արտահայտչամիջոցներն ու մտածողությունը: Մենք միանշանակ չենք կարող ակնկալել, որ Արմենչիկին լսող հանդիսատեսին կարող է դուր գալ այս երաժշտությունը: Ես հույս ունեմ, որ վաղվա մեր համերգը նախատեսվածի պես լավ պետք է անցնի»,- ասաց Էդուարդ Թոփչյանը:
Երեկ երեկոյան Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կրկին չկարողացավ հաղթել՝ գնդակ ընդունելով սեփական դարպասը վերջին րոպեներին:
«Ընդդիմության մեջ գտնվող բոլոր մարդիկ նույն բանն են ասում՝ իշխանությունները վատն են, իսկ իրենք՝ լավը, և երբ իրենք գան իշխանության, խոստանում են, որ կոռուպցիա չի լինի, իրենք օլիգարխներ չեն դառնա ու լավ քաղաքականություն կվարեն: Եթե սա համարվում է իդեոլոգիա, ապա այն շատ պրիմիտիվ է, մանկական»,- ասաց Ա. Իսկանդարյանը՝ նկատելով, որ պայքարը ոչ թե իշխանության և ընդդիմության մեջ է, այլ ընդդիմության ներսում, որովհետև փորձում են ցույց տալ, թե ով է ամենաուժեղ ընդդիմադիրը:
«Երբ ստացանք նախագիծը, ես պատրաստվում էի հանձնաժողովին առաջարկել լսումներ կազմակերպել այս նախագծի շրջանակներում՝ հրավիրելով նաև համայնքների ներկայացուցիչներին, բայց մի խնդիր՝ հրատապության խնդիրը, որովհետև կառավարության տեսակետով՝ պետք է հասցնեին, որ այս օրենքը մինչև հաջորդ տարվա բյուջեում նախատեսվեր, դրա համար նույնիսկ հանձնաժողովում չեմ քննարկել, բայց արժի նման բան անել։ Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կհրավիրենք բոլոր շահագրգիռ կողմերին»։
Կրեմլը, անդրադառնալով «Ծովակալ Կուզնեցով» ավիակիր հածանավի վրա վայրէջք կատարելիս խորտակված արդեն երկրորդ »Սու-33» կործանիչին, դա բացատրել է «շատ բարդ աշխատանքով»։
Ուեսթը տառապում է մի շարք հոգեկան խանգարումներից եւ բնականոն կյանքով ապրելու համար պետք է կանոնավոր կերպով դեղամիջոցներ ընդունի: Նա բժիշկների կողմից հանձնարարված դոզավորումից շեղվել է, երբ հոկտեմբերին Փարիզում կողոպտեցին նրա կնոջը՝ Քիմ Քարդաշյանին: Դա էլ հանգեցրել է նյարդային խանգարման, որը տեղի է ունեցել մի քանի շաբաթ անց:
Թուրքական «Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ Բաշար Ասադի ռազմաօդային ուժերի և ռուսական ավիացիայի ռմբակոծությունների հետևանքով Իդլիբ և Հալեպ նահանգներում սպանվել է 68 մարդ, ևս 78-ը վիրավորվել է։
Վերջին օրերի ընթացքում հանրապետությունում իրականացված սուր շնչառական վարակների և գրիպի մոնիթորինգի արդյունքները վկայում են այն մասին, որ Արցախում նկատվում է նշված հիվանդությունների արձանագրման սեզոնային աճ:
Սիրիայի զինված ընդդիմությունը ընդունել է Շաար և Կարմ-էլ-Ջեբել շրջանների կորուստը Հալեպ քաղաքում։ Ինչպես հայտնել է Reuters գործակալությունը, այդ մասին հայտարարել է իսլամիստների «Ջաբհաթ աշ-Շամիյա» կոալիցիայի ներկայացուցիչը։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 5-ին Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման շրջանակներում հանդիպում է ունեցել մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ:
Ռուս զինծառայող-բժիշկ է սպանվել Սիրիայի Հալեպ քաղաքում զինյալների կողմից հոսպիտալի գնդակոծման ժամանակ, ևս 2 բուժաշխատող վիրավորվել է։
Այն բանից հետո, ինչ ադրբեջանական բանկերը սահմանափակեցին դոլարի վաճառքը, Ադրբեջանում կտրուկ ավելացավ ռուսական տարադրամի պահանջարկը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Ակտիվ քաղաքականություն վերադառնալը Գագիկ Ծառուկյանի սահմանադրական իրավունքն է: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին ԲՀԿ ներկայիս նախագահի հայտարարությունը:
Ժամը 13։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան 150 հիմնական դպրոցի բակում կրակոցներ են հնչել։
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ի դրությամբ, մարդատար ավտոմեքենաների համար բացվել է։