
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Հարի Քեյնին առաջարկել շաբաթական 175 հազար եվրո

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է պայմանագիր ստորագրել Հարի Քեյնի հետ: Ըստ Squawka-ի տեղեկության՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է հարձակվողին վճարել շաբաթական 175 հազար եվրո: «Տոտենհեմի» աղբյուրները պնդում են, որ ակումբը հետաքրքրված չէ Քեյնի վաճառքով՝ չնայած այն բանին, որ բանակցությունները Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ դեռ անհաջող են ընթանում: Հարին ցանկություն չունի երկարաձգել պայմանագիրը, ըստ որի՝ նա ստանում է շաբաթական 70 հազար եվրո (մաքուր 40 հազար, մնացածը՝ բոնուսներով), և որը գործում է մինչև 2020թ.: «Տոտենհեմում» վստահ են, որ կպայմանավորվեն Քեյնի հետ շաբաթական 115 հազար ֆունտ աշխատավարձով նոր պայմանագրի վերաբերյալ:
Բանակցությունները կվերսկսվեն հաջորդ տարի, իսկ մինչ այդ այդ իրավիճակին ուշադրությամբ հետևում են թոփ ակումբները՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և «Ռեալը»:
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 23-ամյա հարձակվողի համար վճարել 58 մլն եվրո: Քեյնի ստորագրումը «Մանչեսթեր Յունայթեդի» առաջնային տրանսֆերային նպատակն է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը