Բաժիններ՝

Մերիլին Մոնրոյի զգեստը Լոս Անջելեսի աճուրդում վաճառվել է 4,8 մլն դոլարով

Հոլիվուդյան դերասանուհի Մերիլին Մոնրոյի (1926-1962) զգեստը, որով նա երգով հանդես Է եկել ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի (1917-1963) ծննդյան օրվա տոնակատարությանը, Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) աճուրդում վաճառվել Է 4,8 մլն դոլարով: Աճուրդները նոյեմբերի 17-ի երեկոյան անցկացրել Է Julien’s Auctions աճուրդային տունը:

Խոսքը վերաբերում Է ֆրանսիացի դիզայներ Ժան Լուիի պատվերով արված կիսաթափանցիկ զգեստին, որը պատված Էր փայլազարդերով: Այն Մոնրոն կրում Էր 1962 թվականի մայիսի 19-ին Քենեդիի 45-ամյակի առթիվ Նյու Յորքի Մեդիսոն- սքվեր-գարդենի բեմում ելույթի ժամանակ: Դերասանուհին մոտավորապես 15 հազար մարդուց բաղկացած լսարանի առջեւ կատարել Է « Happy Birthday to You» երգը: Լոտի գնահատման արժեքը կազմում Էր մոտավորապես 3 մլն դոլար:

Աճուրդներում, որոնք շարունակվել են երեք օր, ներկայացված Էին նաեւ դերասանուհուն պատկանող այլ իրեր: Խոսքը, մասնավորապես, վերաբերում Է այլ զգեստներին ու կոստյումներին, զարդերին ու թանկարժեք իրերին, ինչպես նաեւ կահույքի առարկաներին, անձնական լուսանկարներին եւ աստղի մակագրած բացիկներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս