26 միլիոն դրամ՝ Մհեր Պետրոսյանի բուժումը Գերմանիայում իրականացնելու նպատակով. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Պետրոսյանի բուժումը Գերմանիայում իրականացնելու նպատակով Հայաստանի կառավարության բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի հաշվին պաշտպանության նախարարությանը կհատկացվի ավելի քան 26 միլիոն դրամ, որն իր հերթին պետք է փոխանցվի Մհեր Պետրոսյանին ուղեկցող անձի (ծնողի) բանկային հաշվեհամարին:

Մհեր Պետրոսյանի՝ արտերկրում բուժման նպատակով առողջապահության նախարարությունում ստեղծված հանձնաժողովը  սեպտեմբերին քննարկել էր հարցը» տվել դրական եզրակացություն: Զինծառայողը ծանր վիրավորվել էր 2013 թվականին: Մարտական հենակետում նա ստացել է գլխուղեղի աջ ճակատ-գագաթային շրջանի հրազենային գնդակային միջանցիկ թափանցող վիրավորում:

Հանձնաժողովը որոշել է, որ, ըստ էության, գլխի մեկ կիսագունդը բացակայող երիտասարդին պետք է ուղարկել Գերմանիա, որովհետև Տուբինգեն քաղաքի համալսարանական կլինիկան առաջարկում է կրանիոպլաստիկայի այնպիսի մեթոդ, որն իրականացվում  է 130 տպիչով և որը հնարավորություն է տալու ամբողջությամբ  վերականգնել գլխի ձևը, ինչի հնարավորությունը մեզ մոտ չկա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս