Արթուր Բաղդասարյանը կոչ է արել քաղաքացիներին՝ իրենց տվյալները փոխանցել ՀՎԿ մոտակա գրասենյակներ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայկական վերածնունդ» կուսակցությունը որոշել է ընտրությունների նախօրեին ձեռնամուխ լինել ավանդների վերադարձի գործընթացի 2-րդ փուլին: ՀՎԿ-ն առաջիկայում ԱԺ օրենքի նախագիծ կներկայացնի, որով առաջարկում է ավանդների փոխհատուցումը տրամադրել նաեւ ավանդատուների ժառանգներին:
Այստեղ միակ խնդիրը, որ խոչընդոտում էր ավանդները վերադարձնելուն, այդ ավանդները չստացած ժառանգների իրական թիվը չիմանալն էր։ Այդ հարցը լուծելու համար էլ օրերս հեռուստահարցազրույցում «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կոչ է արել քաղաքացիներին՝ իրենց տվյալները փոխանցել ՀՎԿ մոտակա գրասենյակներ, որպեսզի դրանք ամփոփվեն, եւ գործընթացն սկսվի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: