Բաժիններ՝

Պուտինը՝ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ղեկավարների տասնյակում. ԶԼՄ-ներ

ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի այն հայտարարության ֆոնին, թե ինքը մտադիր է հրաժարվել բարձրագույն պետական պաշտոնում սովորական աշխատավարձից, ֆրանսիական ԶԼՄ-ները հաշվել են՝ որքան են ստանում աշխարհի մյուս ղեկավարները:

Les Echos թերթի եւ Statista ծառայության կողմից համատեղ կազմված վարկանիշի համաձայն՝ ցուցակը գլխավորում է ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբաման: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եռակի պակաս է ստանում նրանից եւ վարկանիշում զբաղեցնում է իններորդ տեղը: Ինչպես հետեւում է հետազոտությունից, ՌԴ նախագահի աշխատավարձը ցածր է «Մեծ ությակի» երկրների ղեկավարների մեծ մասի աշխատավարձից: Ֆրանսիացի լրագրողների տվյալներով՝ Պուտինի աշխատավարձը կազմում է տարեկան 136 հազար դոլար (մոտավորապես 8,9 մլն ռուբլի): Նա իններորդ տեղն է զբաղեցնում վարկանիշում:

Առաջին տեղում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման է՝ տարեկան 400 հազար դոլար աշխատավարձով: Վարկանիշի երկրորդ տեղն զբաղեցրել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, որի աշխատավարձը կազմում է տարեկան 260 հազար դոլար: Առաջատարների եռյակը եզրափակում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ տարեկան 234 հազար դոլար: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հինգերորդն է, նրա աշխատավարձը, վարկանիշի համաձայն՝ կազմում է տարեկան 215 հազար դոլար, իսկ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն վեցերորդն է՝ տարեկան 203 հազար դոլար աշխատավարձով:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի աշխատավարձը տարեկան 194 հազար դոլար է, նա ութերորդ տեղում է:«Մեծ ությակի» երկրների ղեկավարներից Պուտինի աշխատավարձին զիջում է միայն Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի աշխատավարձը: Նա տարեկան ստանում է 125 հազար դոլար եւ զբաղեցնում է վարկանիշի տասներորդ տեղը:

Վարկանիշում տեղ են գտել նաեւ «ությակի» մեջ չմտնող երկու երկրների ղեկավարներ՝ Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զուման, որը տարեկան ստանում է 233 հազար դոլար (չորրորդ տեղ), եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի տարեկան աշխատավարձը կազմում է 197 հազար դոլար (յոթերորդ տեղ), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս