5 ոսկե կանոն՝ լյարդն առողջ պահելու համար

Լյարդն օրգանիզմի համար ամենակարևոր նշանակություն ունեցող օրգաններից մեկն է, որը մշտապես գտնվում է ակտիվ աշխատանքի վիճակում և փոխազդեցության մեջ է ամբողջ նյութափոխանակության համակարգի հետ։ Fithacker.ru կայքը գրում է, որ այս օրգանն աշխատում է ամբողջ օրը՝ մաքրելով արյունը, դուրս հանելով շլակները։

Հիմնական կանոններ

  • Խորհուրդ է տրվում նախաճաշել առավոտյան՝ ժամը 7-ից ոչ ուշ։
  • Նախաճաշին կարող եք թեյ խմել։
  • Խորհուրդ է տրվում սնվել հաճախ և փոքր քանակով։

Ինչպես ապահովել նորմալ աշխատանքը

  1. Խառնեք 1 բաժակ կաթ (այն պետք է պարտադիր եռացված լինի), կես լիտր կեֆիր, կաթնաշոռից պատրաստված շիճուկ։ Կես բաժակ խմեք, պառկեք աջ կողքի վրա մոտ 1 ժամ։ Եվս մեկ բաժակ խմեք և պառկեք 40 րոպե։ Օրվա ընթացքում կերեք միայն կաթնաշոռ։
  2. Առանց վեր կենալու 1 գդալ բնական մեղր կերեք և խմեք կես բաժակ ջուր։ Դանդաղ փոխեք դիրքը, պառկեք ձախ կողքի վրա, ևս մեկ գդալ մեղր կերեք, ապա խմեք տաք ջուր։ Հանգիստ պառկեք և 10-15 ևոպե անց կրկին տաք ջուր խմեք։

Բոլոր շարժումները դանդաղ և զգույշ արեք։

Կարդացեք նաև

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս