Լիոնել Մեսսին 2018թ. ամռանը կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»
Արգենտինացին ցանկանում է միանալ Պեպ Գվարդիոլային:
Լիոնել Մեսսին որոշում է կայացրել 2018թ. ամռանը «Բարսելոնայից» հեռանալու մասին: Ինչպես պնդում է Маrca-ն, արգենտինացին ցանկանում է պայմանագիր ստորագրել «Մանչեսթեր Սիթիի» հետ, որը մարզում է Պեպ Գվարդիոլան:
«Ես չեմ զանգահարել Մեսսիին՝ նրան թիմ հրավիրելու համար: Ցանկանում եմ, որ Մեսսին մնա «Բարսելոնայում»: Բայց գուցե նրա երեխաներին անգլերեն սովորելու պրակտիկայի անհրաժեշտություն լինի կամ նոր փորձառություն: Եթե Լիոնելը որոշի հեռանալ, շատ ակումբներ կգտնվեն, որոնք կցանկանան «ստորագրել» նրան: Բայց որոշումը պետք է Մեսսին կայացնի»,- ասել է Գվարդիոլան հոկտեմբերին:
Ավելի վաղ Мarca-ն հաղորդել էր, որ Մեսսին հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը կատալոնացիների հետ, որի ժամկետը լրանում է 2018թ. հունիսի 30-ին:
2016-17թթ. մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրած 13 հանդիպումներում Մեսսին դարձել է 16 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը