Բաժիններ՝

Թուրքիայի քրդամետ կուսակցության առաջնորդը պահվում է վտանգավոր հանցագործների համար նախատեսված խցում

Հոկտեմբերի 4-­ին ձերբակալված եւ Էդիրնեի F տիպի փակ ռեժիմով բանտ տեղափոխված Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը 11 օր է բանտարկված է առանձին խցում: Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org լրատվական կայքը:

HDP առաջնորդը բանտարկված է ոչ թե բանտի քաղբանտարկյալների համար նախատեսված A եւ B հատվածում, այլ C հատվածում, որտեղ պահվում են Ալ­-Քաիդայի գործով դատապարտվածները եւ առանձնապես վտանգավոր հանցագործները:

Դեմիրթաշի փաստաբանը բանտի ղեկավարությանը իր պաշտպանյալին քաղբանտարկյալների համար նախատեսված հատված տեղափոխելու դիմում է ներկայացել:

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 9 պատգամավոր նոյեմբերի 4­ին ձերբակալվել էին, ինչը աշխարհում մեծ արձագանք էր գտել:

Սելահաթթին Դեմիրթաշի եւ նրա կուսակիցների դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու» մեղադրանքներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս