Բաժիններ՝

Բրյուսելի օդանավակայանում ԱՄՆ-ի մաքսային ծառայության «անվտանգության անցախուց» կհայտնվի

Բրյուսելի միջազգային օդանավակայանում 2017 թվականի ամռանից կսկսի գործել «անվտանգության անցախուց» ԱՄՆ մեկնող ուղեւորների համար:

Libre Belgique թերթի տվյալներով՝ ամերիկացի մաքսավորները Բելգիայի մայրաքաղաքի հենց ավիատերմինալում կիրականացնեն ներգաղթային ընթացակարգեր եւ կստուգեն ավիաուղեւորների փաստաթղթերը:

«Դա նույնն է թե ԱՄՆ-ի սահմանը տեղափոխվեր Բելգիա: Օդանավակայանի մի մասն, այս կերպ, կլինի ամերիկյան տարածք»,- ասել է օդային նավահանգստի ներկայացուցիչ Ֆլորենս Մյուլսը:

Պլանավորվում է ԱՄՆ-ի մաքսային ծառայության «անվտանգության անցախցեր» ստեղծել նաեւ Լոնդոնի, Ամստերդամի, Մադրիդի եւ Եվրոպայի մի շարք այլ մայրաքաղաքների օդանավակայաններում, նշել է Libre Belgique-ը: Այսօրվա դրությամբ ամերիկյան մաքսային գոտի է գործում միայն Դուբլինի օդանավակայանում, հաղորդել է ՌԻա Նովոստին:

Լուսանկարը` AFP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս