Բաժիններ՝

Կրիշտիանու Ռոնալդուն կդառնա առաջին միլիարդատեր ֆուտբոլիստը

Նոյեմբերի սկզբին Nike-ի և Մադրիդի «Ռեալի» հետ ստորագրված պայմանագրերը Ռոնալդուին տարեկան 100 մլն դոլար կբերեն: Այս ամենին գումարվում է աճող բիզնես-կայսրությունը, երկու հյուրանոցները, ֆիտնեսի համար նախատեսված գաջեթները, CR7 ապրանքանիշի ներքնազգեստները և անկողնային պարագաները, և նոր պայմանագրերը մոտ ապագայում պորտուգալացուն կդարձնեն պատմության մեջ առաջին միլիարդատեր ֆուտբոլիստը, գրում է The Sun-ը:

Այս տարի Ռոնալդուն «Ռեալի» հետ հաղթել է Չեմպիոնների լիգան, իսկ Պորտուգալիայի հավաքականի հետ՝ Եվրո-2016-ը:

Օգոստոսին Ռոնալդուն ՈւԵՖԱ-ի կողմից ճանաչվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ:

Կրիշտիանուն «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի կազմերում անցկացրած վերջին 11 խաղերում դարձել է 11 գոլի հեղինակ:

Կարդացեք նաև

Ըստ The Forbes-ի տվյալների, 2016թ. Ռոնալդուն վաստակել է 88 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930