Բաժիններ՝

Թուրքիայում արգելել են մասնակցել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նիստին

Թուրքիայում մարդկանց արգելել են որպես հանդիսատես մասնակցել Թուրքիայում գործող Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) խմբակցության ամենշաբաթյա նիստին: Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org լրատվական կայքը:

Կուսակցության մամուլի խոսնակ Այհան Բիլգեն դատապարտել է իր կուսակից ընկերների ձերբակալությունները, իշխանությունների կողմից արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում իրականացվող ճնշումները, հազարավոր մարդկանց գործազուրկ դարձնելը, տարբեր շրջաններում փողոց դուրս գալու արգելքները եւ զանգվածային ձերբակալությունները:

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 9 պատգամավոր նոյեմբերի 4­-ին ձերբակալվել էին, ինչը աշխարհում մեծ արձագանք էր գտել:

Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը սահմանվել էր օգոստոսի 21-­ից մինչև հոկտեմբերի 19-­ը: Հոկտեմբերի 3-­ի կառավարության նիստում որոշում է ընդունվել հոկտեմբերի 19-­ից սկսած այն երկարաձգել ևս 90 օրով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930