Բաժիններ՝

Նախարար Մարտիրոսյանը կարևորում է ԵՄ­-ի հետ համագործակցության ընդլայնումը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 15-­ին հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության անդամներին՝ Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։

Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Ողջունելով ներկաներին՝ նախարարը շնորհակալություն հայտնեց այցելության համար և հույս հայտնեց, որ հետագա համագործակցությունը կլինի առավել նպատակային և արդյունավետ։

Անդրադառնալով ԵՄ հետ արդեն ունեցած գործակցությանը՝ Վ. Մարտիրոսյանը կարևորեց Եվրոպական զարգացման բանկի (ԵԶԲ) և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) հետ ճանապարհաշինության ոլորտում գործունեությունը՝ ընդգծելով, որ նախարարության ոլորտները չեն սահմանափակվում միայն ճանապարհաշինությամբ:

«Դրանք ընդգրկուն են, և ցանկալի է, որպեսզի առաջիկա համագործակցությունն առավել բազմաբնույթ լինի»,­- նշեց նախարարը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուղևորափոխադրումների ոլորտում տրանսպորտային համակարգերի և կառավարման եվրոպական փորձի ներդրման հնարավորությունների, ճանապարհաշինական ծրագրերում եվրոպական մասնագետների ներգրավվածության, հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930