Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հոսպիտալացվել է Թուրքիայում՝ Էգեյան ծովի ափին տեղակայված հիվանդանոցներից մեկում, հայտնում է Sozcu թերթը։
Շնորհավոր մեր միակի, մեր թանկարժեք ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 25-ամյակը: Նա դեռ մի երիտասարդ է, որի մանկությունն անցել է ցավի, սովի ու պատերազմի միջով, կորցրել է իր բազում քաջ զավակներին, ազատագրել ԱՐՑԱԽՆ ու ապրել ՀԱՂԹԱՆԱԿԻ ԲԵՐԿՐԱՆՔԸ: Մանկության դժվար, ցավոտ ու սոված տարիների հետևանքով նրա մարմինը մեծացել է անառողջ, տառապում է մի հիվանդությամբ, որը քաղաքական իմաստուն գաղափարների, Արևի ու լույսի պակասության հետևանք է:
ՄԱԿ-ը հայտարարել է, որ դադարեցվել է բոլոր մարդասիրական ավտոշարասյուների ուղարկումը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Արտակարգ դրության ռեժիմը, որը Թուրքիայում սահմանվել էր Ֆեթուլլահ Գյուլենի շարժման դեմ պայքարի շրջանակում, կարող է երկարաձգվել, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, հայտնում է թուրքական Yenisafak թերթը։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Ալեքսան Հարությունյանն ազատվել է Արգենտինայի Հանրապետությունում, Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Պերուի Հանրապետությունում և Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից՝ նշանակվելով ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Աշոտ Մանուկյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար: Գյուղատնտեսության նախարար է նշանակվել Իգնատի Առաքելյանը, իսկ ՀՀ կապի և տրանսպորտի նախարար է նշանակվել Վահան Մարտիրոսյանը։
Թուրքիայի կենտրոնական մասում գտնվող Կայսերի նահանգի դատախազությունը տվել է իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի 141 կողմնակիցներին կալանավորելու հրաման, գրում է թուրքական Cumhuriyet թերթը։
«Ես հնարավոր եմ համարում նոր կառավարությունում լինել»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը՝ մեկնաբանելով նոր կառավարության կազմում իր հետագա պաշտոնավարման հավանականությունը։
Հայոց կաթողիկոս Վազգեն Ա. Պալճյանը, ում շնորհիվ փրկվել ու Մատենադարանին են հանձնվել բազմաթիվ ձեռագրեր ու արժեքավոր վավերագրեր, այսօր կդառնար 108 տարեկան:
«Մենք շարունակել ենք նաև անկուսակցական կադրերին սատարելու մեր քաղաքականությունը՝ շեշտը դնելով ոչ թե կուսակցական պատկանելության վրա, այլ այդ մարդկանց պատրաստվածության և համայնքներում նրանց հեղինակության վրա»,- ասաց նա:
Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի տոնակատարությունների շրջանակում ս.թ. սեպտեմբերի 21-ին կայանալիք ռազմական շքերթի անցկացման ընթացքում ժամանակավորապես դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի ներքոհիշյալ հատվածներում.
Անկախությունը հայ ժողովրդին հնարավորություն է տվել վերակերտելով իր պետականությունը, ապահովել ինքնիշխան ապրելու և հարատևելու լայն ճանապարհ: Դա համընդհանուր ձեռքբերում է և յուրաքանչյուրիս հպարտությունը: Ահա թե ինչու այդ տոնը այսօր նշում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև Արցախի և սփյուռքի ողջ հայությունը:
«Որպես Ֆրանսիայի դեսպան, ցանկանալով աշխուժացնել մեր ժողովուրդների միջև առկա խորը և վաղեմի բարեկամության կապը, շնորհավորում եմ Հայաստանի ղեկավարներին և նրա քաղաքացիներին անցած ճանապարհի համար և մեծ հաջողություններ մաղթում նրանց ավելի արդար, ավելի ապահով և ավելի բարեկեցիկ հասարակության կերտման գործում»:
Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը կարճատև արձակուրդ է վերցրել, հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը։ Արձակուրդի պատճառը բժշկական հետազոտության անհրաժեշտությունն է սրտի հետ ունեցած խնդիրների պատճառով։
Փոխանցումներն իրականացվում են անմիջականորեն Բանկի կայքում՝ հաճախորդների կողմից իրենց Visa կամ MasterCard վճարային քարտերի (որոնք թողարկված են ինչպես ՎՏԲ-Հայաստան Բանկի, այնպես էլ այլ բանկերի կողմից) մնացորդների շրջանակներում:
Պաղեստինյան հակամարտության կարգավորումը շատ կարևոր է մեզ համար։ Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալության թղթակիցը, հայտարարել է Իսրայելի ԱԳՆ խոսնակ Էմանուել Նահշոնը։
TANAP խողովակաշարի սկզբնական թողունակությունը, որը «Հարավային գազային միջանցք» նախագծի կապող օղակ է, պետք է կազմի տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր:
Սեպտեմբերի 19-ին, ժամը 18-ին, թիվ 53 երթուղու ավտոբուսի վարորդի կողմից արգելակելու հետևանքով 75-ամյա ուղևորուհին սրահում վայր է ընկել :
Իրանի դեսպանը կարևորեց «Հյուսիս-հարավ» միջանցքի կառուցումը. «Սա շատ արժեքավոր հնարավորություն է տնտեսական համագործակցությունը երկու երկրների միջև զարգացնելու համար: Ճանապարհը կենսական նշանակություն ունի, պետք է համագործակցել այն երկրների հետ, որ կարող են կառուցել մայրուղիներ, օգտագործել Սև ծով դուրս գալու հնարավորությունները»:
Սեպտեմբերի 19-ին, ժամը 22.40-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ակնալիճ-Զարթոնք ճանապարհին երիտասարդ կնոջ դիակ կա:
Իսրայելի ու Ադրբեջանի միջև հարաբերություններն ավելի շատ բարեկամական են, քան դիվանագիտական կամ քաղաքական: Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իսրայելի ԱԳՆ խոսնակ Էմանուել Նահշոնը։
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այս շաբաթ երկկողմ հանդիպում կունենան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության մամուլի ծառայության պետ Մարկ Թոները։
Այսօր «ԱրմՎինգս» (ArmWings) Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությունը և «Բրասլզ Էըրլայնզ» ( Brussels Airlines) ավիաընկերությունը պայմանագիր ստորագրեցին Բրյուսել-Երևան-Բրյուսել ուղիղ չվերթի համար:
Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալեք Ենիգոմշյանի գործով էսօր Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննության էի։ Ալեքին զանգել էի, ուզում են պարզել թե ինչու եմ զանգել։ Քննիչ Բեգլարյանը ինչպես կարգն է իմ իրավունքները ներկայացրեց։ Կարճ ներկայացնեմ ինչ եղավ էնտեղ։ Հարցրեց, որտեղից գիտեմ Ալեքին, ասում եմ ընկերներ ենք, վաղուց գիտենք իրար։ Ասում է՝ ՊՊԾ գունդը գրաված […]
Ընդունել ի գիտություն, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանի` 2016 թվականի սեպտեմբերի 7-8-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
«Ինտերֆաքս-Ադրբեջանի» փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ստատուս քվոյի պահպանումը ցանկացած պահի կարող է հանգեցնել լարվածության աճի:
Պատմական Հայաստանի արքա Տիգրան Մեծի արժանավոր զավակներ, միշտ գիտակցե՛ք, որ ձեր խրամատաների դիմաց կանգնած են հինավուրց և քրիստոնյա հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները՝ ի դեմս խառնածին ցեղերի արդյունքում ձևավորված հորինված Ադրբեջանի սուլթանիզմով տառապող ղեկավարների, իսկ ձեր թիկունքում են ամեն օր, ամեն ժամ ձեզ փառաբանող, ձեզ սպասող թանկագին ձեր ծնողները, միշտ գիտակցե՛ք, որ դո՛ւք եք Ազգ-Բանակը, որ հայ ժողովուրդն է Ազգ-Բանակը:
ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը չեղյալ է համարել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի 2016թ. սեպտեմբերի 6-ի երկու որոշումները։
Հայաստանի անկախության 25-րդ ամյակի կապակցությամբ ստեղծված webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսության «ԽՆԿԻ ԾԱՌԵՐ» տեսաֆիլմը նվիրված է քաղաքացի, զինվոր, գրող Լևոն Խեչոյանին, որը նաև այդ անկախության կերտողներից էր…
Թուրքիայի հարավարևելյան Մուշ նահանգում «Քուրդիստանի աշխատավորական» կուսակցության զինյալները ռազմական ավտոմեքենա են պայթեցրել։ Վիրավորվել է 2 զինծառայող։