
«2000 մարդու ընդունել, կազմակերպել, ճանապարհել, սա ինձ համար առաջնային է»

Սեպտեմբերի 22-ին կայացավ Սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի նիստը: Ամփոփվեցին 2016 թվականին իրականացված ծրագրերի՝ մասնավորապես Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի, «Սփյուռք» ամառային դպրոց, «Իմ Հայաստան» համահայկական երրորդ փառատոնի արդյունքները:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ երիտասարդությանն ուղղված ծրագրերը պետք է ընդլայնվեն:
«2000 մարդու ընդունել, կազմակերպել, ճանապարհել, սա ինձ համար առաջնային է: Մենք եղանք մարզերում, հասանք մինչեւ Արցախ: «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին մասնակցում էր 48 պարախումբ, իսկ ամառային դպրոցի բոլոր ուողղություններից ամենաշատը հայերեն սովորողներն էին: Այս ծրագրերը ինչքան ընդլայնենք, դեռ ընդլայնելու տեղ կա»,- ասաց նա:
Նիստի ընթացքում նախարարը նաեւ ներկայացրեց «Հայերի վիճակն աշխարհում» զեկույցը, որն ադրադառնում է հայկական սփյուռքի պատմությանը, ներկա վիճակին եւ մարտահրավերներին, ինչպես նաեւ հայրենիք-սփյուռք համագործակցությանը: