Բաժիններ՝

6-ամյա ամերիկացի փոքրիկի հուզիչ նամակը, որ Օբաման ընթերցել է ՄԱԿ-ում

6-ամյա տղայի հուզիչ նամակը, որը գրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ առաջարկելով իր ընտանիքում ապաստանել սիրիացի փոքրիկ տղային՝ Օմրան Դաքնեշին, տարածվել է համացանցում՝ հուզելով հազարավոր մարդկանց, հայտնում է BBC-ն։
Նյույորքցի փոքրիկը նամակը գրել է այն բանից հետո, երբ տեսել է արյունոտված տղայի լուսանկարը, որը տարածվել էր ողջ աշխարհում։

Շտապօգնության մեքենայում նստած խորը շոկի մեջ գտնվող փոքրիկի տեսանյութն ու լուսանկարները տարածվել էին համացանցում` հարուցելով սարսափի և վրդովմունքի ալիք: Երեխայի անունը Օմրան Դաքնիշ է, նա 5 տարեկան է:

_91335919_alexfullletter

Օբաման տղայի նամակը կարդացել է այս շաբաթ ՄԱԿ-ում՝ միգրացիոն ճգնաժամին նվիրված գագաթաժողովի ընթացքում, որտեղ այն բուռն ծափահարությունների է արժանացել։

Օբամայի խոսքով՝ նամակը գրել է մի երեխա, ով դեռ չի սովորել լինել ցինիկ, թերահավատ կամ վախվորած։

_91335921_alexisgreat

«Հարգելի՛ պարոն Օբամա, հիշո՞ւմ եք այն տղային, որին տարան Սիրիայում շտապօգնության մեքենայով։ Կարո՞ղ եք դուք գնալ այնտեղ ու նրան մեր տուն բերել։ Մենք ձեզ կդիմավորենք ծաղիկներով ու փուչիկներով։ Մենք կտանք նրան ընտանիք և նա կլինի մեր եղբայրը»,- գրել է նամակում Ալեքսը, ում նամակը հրապարակել է Սպիտակ տունը։

«Մենք բոլորս պետք է Ալեքսի նման լինենք»,- ասել է Օբաման։
Տեսանյութը Facebook-ում տարածվել է 60 000 անգամ։

https://www.youtube.com/watch?v=dyFcT7Pyowg

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս