![](/banners/BeFunky-design.jpg)
Թողարկումից մի քանի օր անց հաքերը կոտրել է iPhone 7-ը
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/լ.jpg)
Հաքեր Լուկա Տոդեսկոն կոտրել է iPhone 7-ը, երբ սմարթֆոնի թողարկումից մեկ շաբաթ էլ չէր անցել: Էնտուզիաստն այդ մասին պատմել է Twitter-ում։
Տոդեսկոյի ներկայացրած լուսանկարում պատկերված է iPhone 7-ը, որն աշխատում է iOS-ի վերջին տարբերակով եւ Cydia գործարկված հավելվածով, որը թույլ է տալիս տեղակայել կողմնակի հավելվածներ: Հաքերը նաեւ տեսանյութ է հրապարակել կոտրված iOS 10-ով iPad-ի վերաբերյալ:
IOS-ի կոտրելը, որը նաեւ անվանում են Jailbreak, սարքի ֆայլերի համակարգ մտնելու հնարավորություն է տալիս: