
««Ռոլան Գարոսից» հետո դադարել եմ հաճույք ստանալ թենիսից». Նովակ Ջոկովիչ

Համաշխարհային վարկանիշի առաջին համարը անկեղծացել է:
«Ազնվորեն ասած, ես անհամբերությամբ սպասում եմ, թե երբ կկարողանամ նորից հաճույք ստանալ սպորտից և թենիսի կորտում լինելուց:
Այնպես է ստացվել, որ ես կորցրել եմ այդ զգացողությունը «Ռոլան Գարոսից» հետո: Վերջին մի քանի ամիսներին ինձ շատ դժվար էր տրամադրվելը: Բայց սա գերազանց մրցաշրջան է, և այն դեռ չի ավարտվել: Ես անհամբերությամբ սպասում եմ Ասիայի մրցաշարերին և նորից մրցակցելու հնարավորությանը: Հուսով եմ, որ առողջ կլինեմ»,- Ջոկովիչին է մեջբերում Sky Sports-ը:
Հունիսին Ջոկովիչը «Ռոլան Գարոսի» եզրափակչում հաղթեց Էնդի Մարեյին և դարձավ կարիերային Մեծ Սաղավարտի մրցանակակիր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը