Առաջիկա օրերին ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում օդում սպասվում է -2…-4 C0 ցուրտ:
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 23-ին հյուսիսային մարզերում ժամանակ առ ժամանակ, մյուս մարզերում երեկոյան ժամերին, 24-ին ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Սեպտեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 24-ի ցերեկը կնվազի 9-10, սեպտեմբերի 25-ի գիշերը՝ 5-7 աստիճանով, սեպտեմբերի 26-27-ը կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևանում՝
Սեպտեմբերի 23-ին՝ առավելապես երեկոյան ժամերին, սեպտեմբերի 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Սեպտեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի սեպտեմբերի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 31.60C (1970 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 4.20C (1987 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 18.90C