Առողջական վիճակս գերազանց է. Պավլիկ Մանուկյանին տեղափոխեցին Դատապարտյալների հիվանդանոց
Էրեբունի բժշկական կենտրոնից «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանին այսօր տեղափոխեցին Դատապարտյալների հիվանդանոց: Նա հիվանդանոցում վիրահատության էր ենթարկվել: Ազատություն ռադիոկայանի լրագրողի հարցին, թե ինչպես է իրեն զգում, Մանուկյանը հայտարարեց, որ գերազանց:
«Գերազանց, մարտական լիցքավորված»,-ասաց նա: Իսկ այն հարցին, թե ինչպես են գնահատում, որ իրենց պահանջները իշխանությունները չեն կատարում, պատասխանեց, թե վաղ թե ուշ կատարելու են՝ «ցանկանան, թե չցանկանան»:
Տեսանյութը՝ azatutyun.am-ի։