«Պետության մասնակցությունն այս պայմաններում միակ հնարավորությունն է ներգրավելու արտաքին, մասնավոր ու պետական նեդրումներ Հայաստանում արդյունաբերական որոշ ճյուղերի վերագործարկման ու գործարկման նպատակով: Մենք նաև համամիտ ենք, որ գազի, նավթի գները ԵԱՏՄ-ում օր առաջ պետք է անցնեն ազգային տարադրամով` ռուսական ռուբլով և հայկական դրամով վճարվելուն»,- նշեց նա` հավելելով, որ դրա արդյունքում Հայաստանի տնտեսությունը էապես իր ստարտային հնարավորությունները կմեծացնի»:
«ՀՀ Ազգային ժողովում համապատասխան նախաձեռնության դեպքում ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստակամ է մասնակցել ապրիլյան մարտական գործողությունների թեմայով խորհրդարանական լսումների` ցանկացած ձևաչափով ու հարցադրումներով»:
Իրանի փոխարտգործնախարար Հասան Քաշքավին հայտնել է իրանցի 8 դատապարտյալների Հայաստանից Իրան արտահանձնելու մասին: Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr գործակալությունը:
Կողոպտիչը երթուղայինի ուղևորն էր:
Թուրքիայի` ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը կոշտ քննադատության է ենթարկել ԵՄ թվային էկոնոﬕկայի և տեղեկատվական հանրության հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերին, հայտնում է Reuters-ը:
Տեղի է ունեցել Հայաստանի «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում – փուլ 2» ծրագրի նիստը
Թիմային հաշվարկով հաղթող է ճանաչվել Երևանի թիմը, 2-րդ և 3-րդ տեղերը, համապատասխանաբար, զբաղեցրել են Սյունիքի և Լոռու մարզերի թիմերը, որոնք արժանացել են հատուկ գավաթների: Միջոցառման ավարտին նախարարներ Ղազարյանը և Ասատրյանը 12 մարզիկների հանձնել են մարզումների համար նախատեսված հատուկ անվասայլակներ:
«Եվրամիությունը ժողովրդավարության խորհրդանիշ է: Իր հիմնական սկզբունքներից ու արժեքներից ելնելով` Միությունը պետք է լինի այն մարդկանց կողքին, ովքեր պայքարում են ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատության եւ հավասարության համար: Այս մարդիկ սպասելիքներ ունեն, և Եվրամիությունը կարող է օգնել իրականացնել դրանք»,- եզրափակել է իր ելույթը ՀՀ ԱԺ փոխնախագահը:
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Կենտրոն» սպասարկման գրասենյակում օգոստոսի 31-ին տեղի ունեցավ էլեկտրոնային գնահատման նոր համակարգի ներդրման շնորհանդեսը: Այս մասին տեղեկացնում են Կադաստրի պետական կոմիտեից:
Միջազգային օրակարգի բոլոր հիմնական հարցերը պլանավորվում է քննարկել ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական խորհրդում, հայտնել է հանդիպման կազմակերպիչ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
ՀՀ կառավարությունը երբևէ չի քննարկել և չի պատրաստվում քննարկել «Գազպրոմ Արմենիայի» նկատմամբ «Երևանի ՋԷԿ»-ի կուտակած պարտքերի դիմաց՝ կայանը վաճառելու տարբերակը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:
Արտակ Օսեյանը նշանակվել է Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ: Սարգիս Հովսեփյանի հեռանալուց հետո, երիտասարդ մասնագետը դարձել էր երևանյան ակումբի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար:
«Դա կլինի ստորագրված ցուցակների հրապարակումը, թե այլ մեթոդներ, առաջիկայում կերևա: Քննարկումներն այս պահին շարունակվում են: Մենք պետք է ընդհանուր եզրահանգման գանք, որպեսզի կարողանանք պահպանել վստահության մթնոլորտը, որը ձևավորվել էր նախորդ համաձայնության արդյունքում:
Նրա խոսքով՝ Վիեննայում և Սանկ Պետերբուրգում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումներից պարզ դարձավ, որ Ադրբեջանը երկակի է հանդես գալիս ԼՂ հակամարտության լուծման գործում: «Ադրբեջանի համար առաջին հարթակը միջազգային հանրության հետ շփումն է: Մյուսը՝ իր ներքին լսարանն է, որտեղ Ադրբեջանը բոլորովին այլ տեսանկյունից է մոտենում խնդիրներին: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը մեզ համար և միջազգային հանրության համար անվստահելի գործընկեր է»,- ասաց Շ. Թորոսյանը:
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է պաշտոնական այցով Բաքու ժամանած Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին, հայտնում է APA գործակալությունը:
Երախտագիտության կրթաթոշակ ստացած 10 ուսանողներ՝ Սիրիայից, Պաղեստինից, Իսրայելից, Հորդանանից, Պաղեստինյան տարածքներից եւ Լիբանանից, սեպտեմբերին իրենց ուսումը կսկսեն United World Colleges (Աշխարհի միացյալ քոլեջներ,UWC) ցանցի դպրոցներում աշխարհով մեկ։ Այս ուսանողներն ընտրվել են ցուցաբերած ուսումնական բարձր առաջադիմության հիման վրա։ Նրանք կամ փախստականներ են, կամ տեղահանված, ապրում են ծայրահեղ աղքատության պայմաններում կամ առանց ծնողի (խնամակալի)։ Ուսանողներից յոթը կսովորեն Հայաստանի UWC Dilijan միջազգային քոլեջում, որն ուսանողներ ունի աշխարհի ավելի քան 60 երկրներից։
Նախօերին Շենգավիթ վարչական շրջանում գտնվող բազմաբնակարան շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է 58-ամյա տղամարդու` Հովհաննես Ղազարյանի դիակը:
Աշնանը Հայաստանի մի շարք համայնքներում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք առաջին անգամ անցկացվելու են նոր Ընտրական օրենսգրքով: Հետևաբար այս ընտրությունները փորձաքար են դառնալու թե՛ իշխանության և թե՛ նոր ընտրական համակարգի համար ընդհանրապես:
Ամերիկյան ինքնաթիռը հարկադրական վայրէջք է կատարել Իռլանդիայի Շեննոն օդանավակայանում, տուժել է 16 մարդ, տեղեկացնում է BBC-ն:
Սեպտեմբերի 1-3-ը՝ երեկոյան ժամերին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրապ, սեպտեմբերի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Աստղիկ» ԲԿ գլխավոր տնօրեն` Ասատուր Ասատրյանը տեղեկացրեց, որ նախկին մեկ դեղապատ ստենտի տեղադրման համար ապահանջվող 1մլն 800 հազար դրամը հետազոտության 220 հազար դրամի հետ միասին դարձել է ընդամենը 1մլն 100 հազար դրամ` ներառյալ հետազոտությունը, իսկ երկու ստենտը` 2 մլն 800 հազար դրամի փոխարեն 1մլն 550 հազար դրամ է` կրկին ներառյալ հետազոտությունը:
«Շատ կուզեինք, որ Անկախության հանրաքվեի 25-ամյակի կապակցությամբ Հայաստանում քաղբանտարկյալ հասկացությունն արմատապես վերացվեր: Դա շատ շահեկան կլինի նաև իշխանությունների համար: Բայց մինչև այսօր ՀՀ իշխանությունները որևէ քայլ չեն արել, որ մեզ ենթադրել տա, որ իրենք պատրաստ են վեհ դրսևորումների: Մի բան էլ հասկանանք՝ Ռուսաստանն իր՝ «Հայաստանն առանց հայերի» քաղաքականությունը չի գալու այստեղ ասի, Պուտինը չի գալու հայերի ականջին ասի՝ Հայաստանից հեռացեք, նա պետք է դա իր դրածոների միջոցով իրականացնի ու իրականացնում է»:
«Չեմ ցանկանում գիտական ուսումնասիրություններ ներկայացնել, կան նաև սոցհարցման արդյունքներ, որոնցով պարզ է դառնում, որ Արցախում չկա նման տրամադրություն»,- ասաց նա:
Դասական շախմատի վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2857): Երկրորդ հորիզոնականում է ընթանում Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2813): Ֆաբիանո Կարուանայի և Վլադիմիր Կրամնիկի գործակիցները կազմում են 2808 կետ, և նրանք ընթանում են, համապատասխան աբար, 3-րդ և 4-րդ հորիզոնականներում:
Ֆրանկֆուրտի միջազգային օդանավակայանի տերմինալներից մեկում տեղի է ունենում մարդկանց տարհանում: Ուղևորներից մեկին զննելիս սկսել է գործել պայթուցիկի հայտնաբերման սարքավորումը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը վերջին տարիների ընթացքում սեփական օրինակով է ընդգծել էներգաարդյունավետ տեխնոլոգիաների գործածման և դրանց միջոցով շրջակա միջավայրի պաhպանության կարևորությունը՝ մի շարք մասնաճյուղերում կիրառելով ինովացիոն տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տվել Բանկին էականորեն կրճատել ընթացիկ ծախսերը և նպաստել շրջակա միջավայրի պահպանմանը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ մերժել է ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, «Միայնակ գայլ» անունով հայտնի Արայիկ Խանդոյանի եղբորը՝ Արարատ Խանդոյանին, գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունը։ Նա կշարունակի գտնվել անազատության մեջ։
Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտում ղեկավարության և աշխատակիցների ներկայությամբ օգոստոսի 29-ին տեղի ունեցավ հայտնի հասարակական գործիչ, քաղաքագետ Յուրի Նավոյանի պարգևատրումը:
Դիտարկմանը, թե «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շատ ակտիվ է և հայտարարում է, որ Վանաձորում իրենք արդեն հաղթել են, Էնֆիաջյանը պատասխանեց. «Ես չեմ ցանկանում առանձնացնել որևէ քաղաքական ուժի: Ես ինքս քաղաքական ուժ եմ ներկայացնում և կներկայացնեմ միայն իմ քաղաքական ուժի մոտեցումները: Իրականում ով ինչ հավակնություններ ունի, կերևա ընտրություններից հետո»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի նախագահ Սեիշիրո Էտոյի գլխավորած պատվիրակությանը: