Դատարանը մերժել է գրավի դիմաց ազատ արձակել «Միայնակ գայլի» եղբորը

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ մերժել է ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, «Միայնակ գայլ» անունով հայտնի Արայիկ Խանդոյանի եղբորը՝ Արարատ Խանդոյանին, գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունը։ Նա կշարունակի գտնվել անազատության մեջ։

Քրեական գործի շրջանակներում Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։

Տեսանյութեր

Լրահոս