Մեսսին ազդրի վնասվածք է ստացել, որի պատճառով հանդես չի գա 2018թ. Աշխարհի առաջնության Ուրուգվայի և Վենեսուելայի դեմ որակավորման խաղերում: Ինչպես հաղորդում է Goal.com-ը, Մեսսին այնուամենայնիվ միացել է թիմին, որպեսզի հարթի հարաբերությունները խաղընկերների հետ:
«Ազգային կրթակարգ ձևավորելով անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ մասնագետների կարիք կա մեր երկրում: Թռչող սարքեր ունենալու, ատոմակայանը աշխատեցնելու, երկրի պաշտպանության հարցերն ապահովելու համար պետք է զարգացնել բնական գիտությունները»,- նշեց Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
«Իմ ուսումնասիրությունների համաձայն, և՛ Մադրիդյան սկզբունքները, և՛ «Կազանի փաստաթուղթ» անվամբ հայտնի սցենարը ենթադրել են երկկողմանի զիջումներ»:
Օգոստոսի 17-ին, ժամը 00.40-ի սահմաններում, «Մերսեդես-Բենս S 500» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհին՝ Այնթապ գյուղի հատվածում, բախվել էր ավտոմայրուղու լայնքով որպես արգելապատնեշ ծառայող ավազակույտին, դրանից հետո բետոնե սյուներին, այնուհետև շինարարական աշխատանքների համար նախատեսված երկաթյա հարթակին ու կողաշրջվել:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Գազ արտահանող երկրների ֆորումի գլխավոր քարտուղար Մոհամմադ Հուսեին Ադելիին, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Շվեյցարական Omega ընկերությունը ներկայացրել է իր պատմության մեջ առաջին արեւապաշտպան ակնոցների հավաքածուն: Այս մասին հայտնել է Luxurylaunches-ը:
Դպրոցական երեխաների առողջական վիճակը պայմանավորված է մի շարք գործոններով: Դպրոցը պետք է լինի այն միջավայրը, որը ոչ միայն կապահովի կրթական մակարդակը, այլև կծառայի որպես առողջ միջավայր՝ երեխայի աճի և զարգացման համար: Երեխայի օրգանիզմի զարգացման համար կարևորագույն դեր ունեն դպրոցական կահույքն ու պարագաները. հիմնականում՝ դպրոցական պայուսակը, կոշիկը, սենյակի լուսավորությունը, օդափոխությունը և այլն:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը սպառնացել է Թուրքիայում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազայից դուրս բերել ԴԱԻՇ-ի դեմ պայքարի կոալիցիային մասնակցող Գերմանիայի բունդեսվերի ներկայացուցիչներին, եթե Անկարայի պաշտոնական իշխանությունները շարունակեն խոչընդոտել գերմանացի պատգամավորների այցին ռազմաբազա, որտեղ տեղակայված են նաև գերմանական ինքնաթիռները:
24.42 հա մակերեսով հողամասն նվիրվելու է Երևան համայնքին` նոր աղբավայր կառուցելու նպատակով
Կուբան անընդունելի և թուրք-կուբայական հարաբերություններին ոչ հարիր է համարել Չե Գևարայի մասին Թուրքիայի մեջլիսի նախագահ Իսմայիլ Քահրամանի արտահայտությունները, ով լատինամերիկացի հեղափոխական գործիչ Էռնեստո Չե Գևարային անվանել է մարդասպան և բանդիտ, հայտարարել է Անկարայում Կուբայի դեսպան Ալբերտո Գոնսալես Կազալսը:
«Մենք նախատեսում ենք այց Թուրքիա մեր փոխհարաբերությունների հարցով»,- ասել է նա` պատասխանելով հարցին, թե արդյոք պլանավորվում է օգոստոսի 31-ին այց Թուրքիա` Միլլերի գլխավորությամբ:
Նա ընդգծեց՝ ԵՏՄ անդամ երկրներից էլ ներկրվում է որակապես ցածր ու աղաջրով մշակված միս. «Ռուսաստանից ներկրվում է ամբողջական թռչուն, որն աղաջրով «ինիեկցիա» է արված, ինչը 13-15 տոկոսով թռչնի քաշն ավելացնում է: Թարմ վիճակում այդ թռչունն իրացման ենթակա է 48 ժամվա ընթացքում: Դա հիմնականում գրիլների համար են օգտագործում»:
31-րդ ամառային օլիմպիական խաղերի ժամանակ Կարապետյանը վնասվածքի պատճառով չէր շարունակել պայքարը, թեպետ պոկում վարժությունում երկրորդ տեղում էր: Մոսկվայում կայացած վիրահատությունը հաջող է անցել և Կարապետյանն իրեն լավ է զգում:
Ֆրանսիայի Մայկոն քաղաքում անցկացվող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սերգեյ Սիմոնյանը պարտվեց կիսաեզրափակչում: Հունահռոմեական ոճի հայ ըմբիշը կիսաեզրափակչում զիջել է Ռուսաստանը ներկայացնող Վլադիսլավ Մելնիկովին: Գոտեմարտն ավարտվել է 6-4 հօգուտ ռուս ըմբիշի:
Սերբը կզբաղեցնի АТР-ի խաղացողների Միության նախագահի պաշտոնը մինչև 2018թ. հունիսը: Նախագահի ընտրություններն անցկացվել են երկուշաբթի, Նյու Յորքում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդակցություն:
Արձագանքելով Դելգերմա Բանզրագչի այն խոսքերին, թե Մոնղոլիայում դիտարկում են Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու կամ նրա հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու հնարավորությունը, Տիգրան Սարգսյանը հիշել է իր փորձը:
Հակոբ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արթուր Վարդանյանից 2015թ. հուլիսին առաջարկություն ստանալով համապատասխան վարձատրության դիմաց զենք, ռազմամթերք ու պայթուցիկ նյութեր հայթայթել և իրեն իրացնել, չիմանալով հանդերձ, որ դրանք նախատեսվում են, ըստ անհրաժեշտության, գործածել Հայաստանում իշխանության զավթելն իրականացնելու ժամանակ, նույն հարցով դիմել է ծանոթին` Գյումրի քաղաքի բնակիչ Անուշավան Ավետիսյանին, որից հետո երկուսով, նախնական համաձայնությամբ, ձեռնամուխ են եղել այդ գործընթացին:
Ուզբեկստանի իշխանությունները չեղյալ են հայտարարել սեպտեմբերի 1-ին հանրապետությունում պլանավորված հանդիսությունները` նվիրված Անկախության օրվան: Այս մասին հայտնում է BBC O’zbek-ը` վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրին:
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում իրավապահների կողմից ձերբակալված ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը օգոստոսի 31-ին կվերադառնա Ռուսաստան: Ըստ «Ինտերֆաքս»-ի, Միրոնովի փաստաբան Կարեն Ներսիսյանն ասել է, որ նա դեռ Երևանում է: Նրա տոմսն օգոստոսի 31-ի համար է»,- ասել է Ներսիսյանը:
Օգոստոսի 30-ին, ժամը 13.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի վարչական շրջան Տիտոգրադյան փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի ծառայողների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցված և քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիշյալ բաժնի ծառայողներ Արտակ Կարապետյանին և Ֆիլիպ Սահակյանին մեղադրանքներ են առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու, իսկ Վահագն Մելքոնյանին՝ պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու համար:
Ֆրանսիայի Մայկոն քաղաքում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հունահռոմեական ոճի ըմբիշ Սերգեյ Սիմոնյանը (50 կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ:
27-ամյա ֆուտբոլիստը տեղեկացրել է «Բորուսիայի» ղեկավարությանը, որ ցանկանում է շարունակել կարիերան «Ռեալում»: Ընդ որում, մադրիդյան ակումբն ինքը Ալվարո Մորատայի տրանսֆերից հետո դադարել է հավակնել Օբամեյանգին, սակայն հաշվի առնելով ֆուտբոլիստի ցանկությունը՝ կարող է փորձել ձեռք բերել նրան:
Սան Պաուլուում անկարգություններ են սկսվել պաշտոնից հեռացված Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆին աջակցություն հայտնող երթի ժամանակ, ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել, հայտնում է Reuters-ը:
Չինաստանի ԱԳՆ-ն Բիշքեկում երկրի դեսպանության վրա հարձակումն անվանել է «ահաբեկչական լուրջ հարձակում», հայտնում է Reuters-ը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը աշխատանքային այցելությամբ կգտնվի Գերմանիայում՝ մասնակցելու Պոտսդամում կայանալիք ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։
«Մուսավաթ» կուսակցությունը մտադիր է սեպտեմբերին բողոքի ակցիա անցկացնել, Turan-ին հայտնել է կուսակցության ներկայացուցիչ Գյուլաղա Ասլանլըն:
Սեպտեմբերի 1-3-ը շրջանների զգալի մասում, 4-ին հյուսիսային շրջաններում` երեկոյան ժամերին, սպասում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հույս է հայտնել, որ կվերսկսվեն քննարկումները «Նորմանդյան ձևաչափով», որոնք վերաբերում են Ուկրաինայի արևելքում ստեղծված վիճակին: