ՎՍՀԴԿ-ն կոչ է անում ՏԻՄ ընտրություններին քվեարկել ԲՀԿ օգտին
Աշնանը Հայաստանի մի շարք համայնքներում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք առաջին անգամ անցկացվելու են նոր Ընտրական օրենսգրքով: Հետևաբար այս ընտրությունները փորձաքար են դառնալու թե՛ իշխանության և թե՛ նոր ընտրական համակարգի համար ընդհանրապես:
Վերակազմյալ-Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն իր մասնակցությունն է բերելու առաջիկա ՏԻՄ ընտրական գործընթացներին: Հաշվի առնելով տարիների սերտ համագործակցային հարաբերություններն ու կայուն փոխվստահությունը Վերակազմյալ-Սոցիալ |Դեմոկրատ Հնչակյան կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջև, ինչպես նաև ընտրություններում հաղթանակ տանելու՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեծ հնարավորությունները՝ Վերակազմյալ-Սոցիալ Դեմոկրտա Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը որոշում է կայացրել գալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ միասնական ցուցակներով և սատարել նրա կողմից առաջադրված թեկնածուներին:
Կոչ ենք անում մեր կուսակիցներին և համակիրներին ակտիվորեն մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և իրենց ձայնը տալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:
Վերակազմյալ-Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցություն