
Արդյունավետ ներդրումները կնպաստեն շրջակա միջավայրի պահպանմանը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը վերջին տարիների ընթացքում սեփական օրինակով է ընդգծել էներգաարդյունավետ տեխնոլոգիաների գործածման և դրանց միջոցով շրջակա միջավայրի պաhպանության կարևորությունը՝ մի շարք մասնաճյուղերում կիրառելով ինովացիոն տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տվել Բանկին էականորեն կրճատել ընթացիկ ծախսերը և նպաստել շրջակա միջավայրի պահպանմանը:
Մենք մշտապես իրականացրել և շարունակելու ենք իրականացնել շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված նախագծեր:
Իրականացվող Սոցիալական կորպորատիվ պատասխանատվության ծրագրերի շրջանակներում Հայաստանում երեխաների համար նախատեսված տարբեր հաստատություններում տեղադրվել են ավելի քան 30 արևային ջրատաքացուցիչներ: Սարքերի տեղադրմանը զուգընթաց՝ այդ հաստատությունների սաների հետ միասին Բանկի աշխատակիցները տնկել են շուրջ 2000 ծառ:
Բանկի կողմից ֆինանսավորվող ցանկացած գործունեություն մանրակրկիտ ուսումնասիրվում է՝ բացառելով իրականացվող գործարքների հետևանքով շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցություն:
Շարունակելով էներգաարդյունավետ ներդրումների խթանմանն ու շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված ծրագրերի իրականացումը՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, համագործակցելով ՀՀ Կենտրոնական Բանկի հետ, Գերմանական KFW բանկի կողմից իրականացվող «Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» վարկային ծրագրի շրջանակներում առաջարկում է «GREEN» վարկեր, որոնք ուղղված են բիզնես ծախսերի նվազեցմանն ու արտադրողականության բարձրացմանը:
«GREEN» վարկերի միջոցով Դուք կիրականացնեք արդյունավետ ներդրումներ Ձեր բիզնեսում, որոնք նաև կնպաստեն շրջակա միջավայրի պահպանմանը: