Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Բաքվում Իրանի, Ռուսաստանի նախագահներ Հասան Ռոուհանիի և Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ հրավիրված եռակողմ գագաթաժողովից հետո Ռուսաստանի նախագահին հրավիրելու է թեյելու, հայտնում է «Ազեր Թաջ» գործակալությունը:
«Պոլն աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկն է և նա կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» առանցքային խաղացողը: Նա արագ է, ուժեղ, գոլեր է խփում և կարդում է խաղն ավելի լավ, քան շատ ավելի տարիքով ֆուտբոլիստներ: 23 տարեկանում նա բոլոր շանսերն ունի դաշտում իր դիրքը սեփականաշնորհելու համար: Նա գերազանց շանս ունի դառնալ ակումբի սիրտը հաջորդ տասնամյակում»,- ֆրանսիացու տեղափոխությունը մեկնաբանել է Ժոզե Մոուրինիոն:
Օգոստոսի 8-ին, ժամը 19-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1994 թ. ծնված Ալեքսան Հովակյանին:
Իրանը ջանքեր կգործադրի, որպեսզի տարածաշրջանի բոլոր հակամարտությունները կարգավորվեն խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների ու երկխոսության միջոցով։ Ադրբեջանական Trend գործակալության հաղորդմամբ` երեկ Բաքվում Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ հանդիպմանը ասել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին։
Ավարտվեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup շախմատային մրցաշարի 4-րդ տուրը: Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի հետ:
Օգոստոսի 9-ին և 10-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) մարդասիրական օգնություն է բաշխելու Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում և Շիրակի մարզի Արթիկ քաղաքում` հունիսի 24-ի հեղեղի հետևանքով տուժածներին: Կարճաղբյուր համայնքում սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ և կանխիկ գումար կստանա 120 ընտանիք, իսկ Արթիկում` 12 ընտանիք:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Բալասանյանը երեկ վերադարձել է Երեւան եւ այցելել մի շարք քրեակատարողական հիմնարկներ` այդ թվում եւ «Նուբարաշեն»: Նա հանդիպել է «Սասնա ծռեր» խմբավորման՝ կալանքի տակ գտնվող անդամների հետ, որպեսզի նրանցից անձամբ ճշտի` արդյոք նրանց նկատմամբ բռնություններ եղել են, թե ոչ:
Օգոստոսի 8-ին, ժամը 22.30-ին, մարմնական վնասվածքներով թիվ 1 համալսարանական հիվանդանոց է դիմել 2006 թ. ծնված Անժելիկա Կ.-ն:
Ալիևի խոսքով` եռակողմ հանդիպումը հագեցած էր, երեք երկրների ղեկավարները կարողացել են քննարկել միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ և համագործակցության կոնկրետ նախագծեր:
Ոստիկանության փոխգնդապետ Գ. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թվականի հունիսի 23-ին խոչընդոտել է լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը, ինչպես նաև վնասել է վերջիններիս աշխատանքային գործիք հանդիսացող տեխնիկան՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 9-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Օգոստոսի 9-ին, ժամը 02.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի թիվ 36/2 հասցեում գտնվող «Մեդեռն» սրճարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 8-ին, ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ռուսաստան այցի նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հարցազրույց է տվել TASS գործակալությանը` կարևորելով այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթաժողովը:
Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետևանքով խաղողի այգիներում մեծացել է օիդիում հիվանդության տարածման վտանգը: Հիվանդության տարածման կանխարգելման նպատակով անհրաժեշտ է պայքարի միջոցառումներ իրականացնել սնկասպան որևէ պատրաստուկով:
Ռուսական RIA Novosti գործակալության տեղեկացմամբ` Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը երեկ հայտարարել է Բաքվում Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո հայտարարել է, որ Ադրբեջան հետաքրքրված է ռուսական «ՄՍ-21» տեսակի նվազագույնը 10 ինքնաթիռի գնմամբ, որի վերաբերյալ պայմանագիրը կարող է ստորագրվել 2017 թվականին։
Օգոստոսի 9-ին, ժամը 07.45-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են:
Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը երեկ Բաքվում Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո հայտարարել է, որ Բաքվում կբացվի ինքնաթիռների հավաքման գործարան և ուղղաթիռային տեխնիկայի արդիականացման կենտրոն: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Օգոստոսի 8-ի լույսի 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 16 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 120 կրակոց:
ՀՀ զինված ուժերում իրականացվող կադրային բարեփոխումների շրջանակում ՀՀ ԶՈՒ պահեստազոր են արձակվել 10 բարձրաստիճան սպաներ:
Կնոջ մոտ հայտնաբերվել էր լեյկոզի բարդացած տարբերակ, սակայն երկարատև թերապիաներն օգուտ չէին տալիս: Հենց այդ ժամանակ մասնագետները որոշել են օգտագործել IBM Watson համակարգը:
Գլխով խաղը ժամանակակից ֆուտբոլում շատ մեծ դեր ունի: Ռոնալդուն հատկապես վերջին տարիներին շատ է աշխատել գլխով խաղի որակը լավացնելու համար: Պետք է նշել, որ Ռոնալդուն հրաշալի է աշխատում գլխով և կարողանում է արդյունավետ ավարտել գլխով հարվածները:
Սովորական լուսախցիկները չեն կարող նկարել այն բոցը, որը դուրս է գալիս հրթիռի ծայրափողակից: Սակայն High Dynamic Range Stereo X (HiDyRS-X) ծրագրի շրջանակներում մշակված սարքը դանադաղեցված նկարահանման ընթացքում արված բազմաթիվ կադրեր հավաքում է որակյալ տեսագրության մեջ: Համանման տեխնիկայից են օգտվում գիշերային բնապատկերների լուսանկարիչները, որոնք «սոսնձում են» մի քանի նկարներ:
Շվեդիայի H&M ընկերությունը համազգեստ է կարել ազգային օլիմպիական հավաքականի համար: Վերամշակված նյութերից ստեղծված շորերով մարզիկները ներկայացել են Ռիո դե ժանեյրոյում 2016-ի Խաղերի բացման արարողությանը:
58 օրում Չժան Բոն եւ նրա անձնակազմը, որոնք օգոստոսի 7-ին մեկնել են Պեկինի միջազգային օդանավակայանից, պլանավորում են հաղթահարել մոտ 40 հազար կիլոմետր՝ կատարելով շուրջ 50 վայրէջք այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Իսլանդիան, Կանադան եւ ԱՄՆ-ը:
Աշխարհում գոյություն ունեն քաղաքներ, որ այս կամ այն պատճառով բնակիչների կարիք ունեն և իրենց տարածքում բնակվելու և աշխատելու համար մարդկանց գումար են վճարում։
Դպրոցում, համալսարանում հատուկ դասընթացների ժամանակ սովորեցնում են` ինչպե՞ս առաջին օգնություն ցուցաբերել: Այս մասին գրում են, տեսանյութեր են նկարում, հատուկ գրականություն են թողարկում, սակայն միևնույնն է, մեզնից քչերը կկարողանան անհրաժեշտության դեպքում ամեն ինչ ճիշտ կատարել:
Գողացողներին պատասխանատվության ենթարկելու հարցը, ժամանակի ու տարածության մեջ՝ գրեթե անհնարին թվացող, բայց կրկին մեխանիկական է։ Եթե իհարկե, վերջնականապես սպառված չեն նորմալ պետություն ունենալու հույսերը, ու եթե այդ սպառվածության հետ համակերպվածությունը չի վերածվել մշտական կեցության։