Sinquefield Cup-2016, 4-րդ տուր. Արոնյանը նորից ոչ-ոքի խաղաց
Ավարտվեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup շախմատային մրցաշարի 4-րդ տուրը: Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի հետ:
Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են 10 ուժեղագույն շախմատիստներ՝ Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Պետեր Սվիդլերը, Վեսելին Տոպալովը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Ֆաբիանո Կարուանան, Լևոն Արոնյանը, Դին Լիժենը և Վիշի Անանդը:
Sinquefield Cup-2016
4-րդ տուր
Արոնյան – Կարուանա 0.5:0.5
Վաշիե-Լագրավ – Սվիդլեր 0.5:0.5
Նակամուրա – Տոպալով 0.5:0.5
Դին Լիժեն – Անանդ 0.5:0.5
Սո – Գիրի 0.5:0.5
Մրցաշարային դրություն
Սո, Տոպալով, Անանդ, Արոնյան – 2.5
Կարուանա, Դին Լիժեն, Նակամուրա – 2
Գիրի, Վաշիե-Լագրավ – 1.5
Սվիդլեր – 1
Պատրաստեց Անի Գաբուզյանը