Բաժիններ՝

Պոլ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ է. Պաշտոնական

Կատարվեց: «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց Պոլ Պոգբայի տրանսֆերի մասին:

«Ես ուրախ եմ, որ վերադարձա «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս ակումբը միշտ հատուկ տեղ է ունեցել իմ սրտում և ես անհամբերությամբ սպասում եմ Ժոզե Մոուրինիոյի հետ համատեղ աշխատանքին: Ես շատ եմ սիրել «Յուվենթուսում» անցկացրած ժամանակը և ֆանտաստիկ հիշողություններ եմ կուտակել խաղացողների մասին, որոնց կարող եմ ընկեր համարել: Բայց ես զգում եմ, որ եկել է «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալու ժամանակը:«Մանչեսթեր Յունայթեդը» ճիշտ ակումբ է որտեղ ես կարող եմ հասնել այն ամենին, ինչի մասին երազում եմ»,- «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Պոգբան:

«Պոլն աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկն է և նա կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» առանցքային խաղացողը: Նա արագ է, ուժեղ, գոլեր է խփում և կարդում է խաղն ավելի լավ, քան շատ ավելի տարիքով ֆուտբոլիստներ: 23 տարեկանում նա բոլոր շանսերն ունի դաշտում իր դիրքը սեփականաշնորհելու համար: Նա գերազանց շանս ունի դառնալ ակումբի սիրտը հաջորդ տասնամյակում»,- ֆրանսիացու տեղափոխությունը մեկնաբանել է Ժոզե Մոուրինիոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս