Արդեն մի քանի օր է, ինչ Մոսկվայի և Մերձմոսկվայի բնակիչները օդում նկատում են ծխի թանձր շերտ և օդում զգում այրվածի հոտ:
Ստամբուլի նախկին քաղաքապետ Հուսեյն Ավնի Մութլուն ձերբակալվել է Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջման ֆոնին, հայտնում է Hurriyet-ը:
Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ առկա բարեկամական հարաբերությունները կշարունակվեն զարգանալ նաեւ նոր դեսպանի պաշտոնավարման ընթացքում:
Այս պահին «Մեդիա կենտրոնում» տեղի է ունենում քննարկում «Զինված խմբի հետ բանակցությունները. ներկա իրավիճակը և հնարավոր ելքեր» թեմայով:
Բեռլինի կլինիկաներից մեկում անհայտ անձը գնդակահարել է բժշկին, ապա ինքնասպան եղել, հայտնում է գերմանական Bild պարբերականը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կկայանա օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ցավոք, տեղի ունեցած հավաքների ընթացքում արձանագրվեցին քաղաքացիների իրավունքների խախտման ակնհայտ դեպքեր:
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Երևանում «Սասնա ծռեր» խմբավորման գործողություններին՝ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասաց, որ ՊՊԾ գնդի գրավումը մեծ սխալ է, դա ահաբեկչական ակտ է պետության, հայկական գործոնի, հայ ժողովրդի դեմ:
«Արդյոք հայտարարություններ անելուց առաջ «Սասնա ծռեր» խումբը կամ Ալեք Ենիգոմշյանը դա համաձայնեցրե՞լ են Աշոտ Մինասյանի հետ, որովհետև շատ կարևոր է, որ բանակցողը լինի կամավոր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի այն պահանջին, ըստ որի՝ նրանք իշխանություններից պահանջում են, որպեսզի ընթացող բանակցություններում Աշոտ Մինասյանը լինի միջնորդ:
Թուրքիան կվերանայի Ռուսաստանի հետ բոլոր նախագծերը, ասել է Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքը թուրքական Haber Türk հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Հուլիսի 27-31-ը շրջանների մեծ մասում` հատկապես կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:
Առկա են նաև արժանահավատ տվյալներ առ այն, որ շշալցված պայթուցիկները նախատեսված են եղել Խորենացի փողոցի ոստիկանական շղթան ճեղքելու, հատուկ միջոցառումների իրականացման գոտի ներխուժելու և զինված խմբի կողմից հափշտակված հրազենին տիրանալու համար:
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը հայտնի է: Թե ինչ կլինի հետագայում, մենք կորոշենք Ադրբեջանի հետ:
Հուլիսի 26-ին, ժամը 12.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. հուլիսի 24-ին Տավուշի մարզի Չինչին գյուղի բնակիչ Խ.Կ-ն (ծնված 1934 թ.) դուրս է եկել տանից և չի վերադարձել:
Հավանաբար, նռնակ պայթեց: Սկզբում չհասկացա, որ ոտքիս թաթը պոկվել է: Ցանկացա կանգնել, բայց ընկա: …50-60 մետր սողացի, որ մոտենամ մերոնց: Բլինդաժում արյունը դադարեցրին: Ասի՝ չեմ կարողանում կռվել, գոնե տվեք զենքերը լիցքավորեմ, որ արագ լինի:
«Սասնա ծռերի» երկու վիրավոր անդամները հրազենային վնասվածքներից բացի նաև կոտրվածքներ են ստացել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Էրեբունի» հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի գիտական ղեկավար Հարություն Մանդոյանը:
Ֆրանսիայի հյուսիսում` Նորմանդիայի Սենտ-Էտիեն-դյու-Ռուվրե քաղաքի եկեղեցում սպանված պատանդը եկեղեցու հոգևորականն էր, հայտնում է Reuters-ը:
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ, «Միայնակ գայլ» մականունով հայտնի Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ ազատամարտիկ Արարատ Խանդոյանը, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Մալաթիա-Սեբաստիա համայնքում կորել է 3 տարեկան Լավրենտը.գտնողին խնդրում ենք զանգահարել 098459706 հեռախոսահամարով:
Թուրքիայի արտգործնախարարության 2 աշխատակից է ազատվել աշխատանքից երկրում պետական հեղաշրջման փորձից հետո, հայտնում է թուրքական NTV կայքը` հղում կատարելով Թուրքիայի արտաքին գերատեսչության իր աղբյուրին:
«2017 թվականին Սենատի ընդունած որոշմամբ Հայաստանին է տրամադրվելու է 25 միլիոն դոլարի օգնություն, որը 3 միլիոն դոլարով ավելի է, քան նախորդ տարվա ամերիկյան օգնությունը Հայաստանին»:
Ռուսաստանն ու Թուրքիան վերադարձել են «Թուրքական հոսք» գազատարի շինարարության նախագծի շուրջ բանակցություններին: Այս մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարարի տեղակալ Յուրի Սենտյուրինը, հայտնում է Reuters-ը:
ՀՀ պարեկապահակային գնդի հարակից տարածքում հուլիսի 25 լույս 26ի գիշերը տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորում ստացած զինված խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանին և ՀովհաննեսՀարությունյանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները:
Ֆրանսիացի իրավապահները վնասազերծել են Նորմանդիայի Սենտ-Էտիեն-դյու-Ռուվրե քաղաքի եկեղեցում այսօր առավոտյան մարդկանց պատանդ վերցրած 2 չարագործներին, որոնք զինված են եղել դանակներով, հայտնում է Reuters-ը:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով Իջևանի տարածաշրջանի սահմանամերձ Ազատամուտ գյուղում գործող «Իջևանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ն սնանկ է ճանաչվել։
ԴԱԻՇ-ը հրապարակել է տղամարդու լուսանկարը, որը պայթյուն էր իրականացրել Գերմանիայի Անսբախ քաղաքի ռեստորանի մոտ, հայտնում է Amaq գործակալությունը Twitter-ի իր էջում:
Դանակներով զինված 2 անձ Ֆրանսիայի հյուսիսում` Նորմանդիայի Սենտ-Էտիեն-դյու-Ռուվրե քաղաքի եկեղեցում, պատանդներ են վերցրել:
Ժողովուրդը դուրս է գալիս փողոց այն դեպքում, երբ լիակատար վստահում է, բայց չկա այդ վստահությունը: Ցավոք սրտի, այսօրվա օրոք մենք չունենք այն քաղաքական, հասարակական գործիչների, մտավորականների խումբը, որոնք դուրս կգան, կասեն իրենց հստակ խոսքը, դիրքորոշումը, որին կվստահի ժողովուրդը:
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի ներկայիս նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին «Ֆեյսբուք» սոցկայքի իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ Օդեսայի իրավապահները ձերբակալել են Պոլտավա անունով հայտնի «օրենքով գողին», որը իր ծննդյան տարեդարձն է տոնել վրացական ռեստորանում։
Սակայն մայիսին «ավելցուկը» արդեն 5 մլրդ դրամ էր։ Ըստ ՊԵԿ-ի երեկվա տեղեկանքի՝ հունիսին հավաքագրվել է 92.3 մլրդ դրամ, ինչը ընդամենը 1.6 մլրդ դրամով է ավելի քան 2015 թ. հունիսի ցուցանիշն էր։ Կարելի է արձանագրել, որ ՊԵԿ-ի «փուքսը նստել է», և դա անսպասելի չէր։