Բաժիններ՝

Ապրիլին ձախ ոտքը կորցրած Արմանն արդեն վազում է

Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացում ձախ ոտքը կորցրած զինծառայող Արման Ավետիսյանն արդեն վազում է։ Բժիշկ Մկրտիչ Գինոյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է Արմանը վազում։

«Հավանաբար, նռնակ պայթեց: Սկզբում չհասկացա, որ ոտքիս թաթը պոկվել է: Ցանկացա կանգնել, բայց ընկա: …50-60 մետր սողացի, որ մոտենամ մերոնց: Բլինդաժում արյունը դադարեցրին: Ասի՝ չեմ կարողանում կռվել, գոնե տվեք զենքերը լիցքավորեմ, որ արագ լինի: Ես զենքերը լիցքավորում էի, տալիս տղերքին, պոկված ոտնաթաթի մասին մտածելու ժամանակ չկար: Ինձ ամենից շատ ցավ է պատճառում այն, որ ընկերներ կորցրի այդ մարտում… Թուրքը պատասխան է տալու իր արածի համար»,- ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժում ստանալիս պատմել էր Արմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031