«Սասնա ծռերի» երկու վիրավոր անդամները հրազենային վնասվածքներից բացի նաև կոտրվածքներ են ստացել. բժիշկ. tert.am
tert.am. «Սասնա ծռերի» երկու վիրավոր անդամները հրազենային վնասվածքներից բացի նաև կոտրվածքներ են ստացել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Էրեբունի» հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի գիտական ղեկավար Հարություն Մանդոյանը:
«Այսօր երեկոյան ժամը 2։50 հիվանդանոց տեղափոխված «Սասնա ծռերի» վիրավոր անդամներ Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը վիրահատվել են , գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, երկուսի վիճակն էլ նորմալ է, վնասվածքը միջին ծանրության է, երկուսի գիտակցությունն էլ տեղն է»,- ասաց նա։
Բժիշկը հայտնեց, որ Աշոտ Պետրոսյանը ստորին վերջույթների հրազենային վնասվածք է ստացել, ինչպես նաև աջ ազդրի կոտրվածք՝ հրազենային վիրավորման արդյունքում:
Մանդոյանը տեղեկացրեց, որ 29-ամյա Հովհաննես Հարությունյանն աջ ազդրի հրազենային վնասվածք է ստացել և աջ կրունկի հրազենային վնասվածք՝ ոսկորի կոտրվածքով:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։