Չժանգոտվող պողպատից պատրաստված աբստրակտ կոմպոզիցիան նաեւ նվիրված է Նոր վիեննական դպրոցի մյուս կոմպոզիտորներին, որոնց ստեղծագործություններից է սկիզբ առել ատոնալ երաժշտությունը, Առնոլդ Շյոնբերգին, Անտոն Վեբեռնին եւ 20-րդ դարի սկզբին օպերայի նախկին տնօրեն Գուստավ Մալերին:
Երեկ ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունը ավելի վաղ հարուցված մի քրգործի շրջանակներում ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերքներ ձեռք բերելը, փոխադրելն ու պահելը կազմակերպելու կասկածանքով ձերբակալել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդներից մեկը հանդիսացող Ժիրայր Սէֆիլյանին:
«Անհատ տաքսիստների վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ի համանախագահ Մխիթար Օհանյանի կարծիքով, «Յանդեքս»-ի ծառայության գները արհեստական պայմաններ են ստեղծում մնացած տաքսի ծառայությաններին դաշտից դուրս մղելու համար:
Եվրոպայի Խորհրդի անդամ հանդիսացող մի պետություն՝ Թուրքիան, ձախստականների հանդեպ ունի այլ մոտեցում` դարձնելով նրանք քաղաքական շահարկումների և անգամ շանտաժի գործիք: Նա նույնիսկ սպառնում է հարևան պետություններին «միգրանտների համար սահմանը բացելով»: Արդյո՞ք սա ընդունելի պահվածք է Եվրոպայի համար: Համոզված եմ ՝ ոչ:
Ամերիկայի գավաթի խաղարկույթունում ձախողվելուց հետո Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել պաշտոնանկ անել Դունգային: Աշխարի հնգակի չեմպիոնների գլխավոր մարզիչ է նշանակվել Տիտեն:
Հունիսի 22-ին առանձին շրջաններում, հունիսի 23-25-ը` շրջանների մեծ մասում, հունիսի 26-ին‵ գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Պատրիարքական փոխանորդն արդյո՞ք նման նամակ ստիպված է եղել գրել: Ի՞ր կողմից է գրել: Ճնշումն իսկապե՞ս մեծ է եղել: Կարող է խոսք լինել շատ հանգամանքների մասին, որոնցից մենք տեղյակ չենք: Իհարկե, ավելի լավ կլիներ, եթե առհասարակ չգրեր: Մեր հասարակությունն արդեն վաղուց պատրիարքական փոխանորդի մասին լավ կարծիքի չէ: Այս նամակն այդ հարցում ունեցած կարծիքներն ավելի ամրապնդեց:
Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն (COREPER), որը հունիսի 21-ին նիստ է անցկացրել Բրյուսելում, համաձայնեցրել է Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական սահմանափակիչ միջոցները վեց ամսով երկարացնելը: Այս մասին Բրյուսելում «Ինտերֆաքս»-ին հայտնել է եվրոպական դիվանագիտական մի աղբյուր:
Խաղաղության միակ շանսն Ադրբեջանի և ԼՂՀ-ի համաձայնությունն է «ճանաչում՝ տարածքների դիմաց» ձևակերպմանը: Դրա շրջանակում Բաքուն կճանաչի նախկին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը (դրա համար այնտեղ կանցկացվի, օրինակ, հանրաքվե), իսկ դրա դիմաց՝ հայերն ադրբեջանցիներին կվերադարձնեն նախկին «Անվտանգության գոտու» տարածքների մեծ մասը՝ թողնելով միայն տարածություն Հայաստանի հետ ցամաքային կամրջի ստեղծման համար:
Մենք շնորհակալ ենք Ռուսաստանի Դաշնության նախագահին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Արդբեջանի նախագահների այս հանդիպումը կազմակերպելու համար: Սա տրամաբանական շարունակությունն էր մայիսի 16-ին Վիեննայում կայացած գագաթաժողովի, որի ընթացքում այլ բավական կարևոր պայմանավորվածություններ էին ձեռք բերվել՝ ուղղված բանակցային գործընթացը վերսկսելու համար համապատասխան պայմանների ստեղծմանը։
Թե ինչո՞ւ են իրավապահները որոշել Սէֆիլյանին ձերբակալել ուղիղ 1 ամիս անց, պաշտոնական պարզաբանում չտրվեց։ Իր արմատական հայացքներով հայտնի ընդդիմադիր գործչի թիմակիցները նրա ձերբակալությունը հենց այն օրը, երբ Սանկտ Պետերբուրգում ծրագրված էր Սարգսյան-Ալիև հանդիպումը, պարզապես զուգադիպություն չեն համարում։
Առանց Ղարաբաղի լիարժեք մասնակցության ցանկացած պլան կամ առաջարկ դատապարտված է ձախողման:
«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է բանակցությունները Դորտմունդի «Բորուսիայի» հետ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ, ով մեկ տարի հետո կարող է դառնալ ազատ գործակալ:
«ԵՏՄ-ն տնտեսական կառույց է, մենք չպետք է քաղաքականացնենք մեր տնտեսական ինտեգրացիան, որովհետև ցանկացած քաղաքականացում կբերի տնտեսական ինտեգրացման խնդիրների, և ԵՏՄ-ն չի տա այն արդյունքը, ինչ մենք ակնկալում ենք ունենալ»:
«Ինքս հրահանգել եմ բաց մոտեցում ցուցաբերել հայտերին այն կատեգորիայի մարդկանց համար, որոնք այս կամ այն նկատառումներից ելնելով` տնտեսական, մշակութային, գործնական, դիմում են երկարաժամկետ վիզա ստանալու համար: Եվս մկ անգամ նշեմ հետևյալը, որ, բացի այդ կատեգորիաները, ցանկացած ոք, ով հյուպատոսական ծառայություն կներկայացնի ճիշտ փաստաթղթեր, մերժում ստանալու պատճառ չկա»,- ասաց դեսպանը:
Ապրիլի 7-ին հրազենային ծանր վնասվածք ստացած ժամկետային զինծառայող Արման Լազգիյանը հետագա բուժումը շարունակում է Գերմանիայի Դաշնությունում՝ Համբուրգի կլինիկայում:
«Առաջին անգամ անկեղծ կասեմ Ղազախստանի դիրքորոշումը՝ Ցեղասպանության ճանաչման հետ կապված: Նախ՝ Ղազախստանը ցավում է 1915թ. անմեղ զոհերի համար, նրանք զոհ գնացին հանուն ազատության, անկախության: Մենք գիտենք, որ հարցը շատ զգայուն է հայ ժողովրդի համար: Նախ, երբ խոսում ենք Ցեղասպանության ճանաչման մասին, պետք է այդ հարցն առաջին հերթին ուղղել, հասցեագրել նրան, ով մեղադրվում է դրանում: Հետո, Ղազախստանն էլ բավականին մեծ զոհեր է տվել 1920-30-ականներին, գիտեք, որ Ղազախստանում էլ սովից մահացել է բնակչության 40%-ը»:
Տնտեսական բարեփոխումները, որոնք առաջարկում է անցկացնել ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, կարող են հանգեցնել երկրի տնտեսության երկարատև ռեցեսիայի ու աշխատատեղերի զգալի կրճատման, ինչը լրջորեն կազդի ցածր և միջին եկամուտ ունեցող ամերիկացիների գրպանի վրա, ասվում է Moody`s Analytics-ի զեկույցում:
«Ամեն դեպքում այս պահի դրությամբ համապատասխան տեղեկատվության չեմ տիրապետում, որ հետաքննողական մեխանիզմների ներդրման հարցն անտեսվել է, աշխատանքները կատարվում են Վիեննայում, եթե այդ մասին չի նշվել հայտարարության տեքստում, դա դեռ չի նշանակում, որ այդ ուղղությամբ աշխատանքներ չեն կատարվում»,- ասաց ֆրանսիացի դիվանագետը:
Համաձայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի՝ ԵԱՀԿ-ն հունիսի 22-ին հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում հերթական մշտադիտարկումը կանցկացնի Ադրբեջանի Թովուզի շրջանի Աղդամ գյուղի մերձակայքում:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հայտնել է այն մարզիկների անունները, ովքեր ժամանակավորապես որակազրկվել են արգելված խթանիչներ օգտագործելու համար: Դոպինգ թեսթերը դրական պատասխան են տվել Պեկինի օլիմպիական խաղերի ժամանակ վերցված արյան նմուշներից:
2016 թվականի հունվար-մայիսին՝ նախաորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.5 տոկոսով։
«Ես, որպես ՄԽ համանախագահող երկրի ներկայացուցիչ, դեսպան, կարող եմ ևս մեկ անգամ ընդգծել Ֆրանսիայի պատրաստակամությունը ուղեկցել այս բանակցային գործընթացը»,-ասաց դեսպան Շարպանտիեն:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ հունիսի 20-ին Ստեփանավանում կայծակնահարվել է 79-ամյա տղամարդ։
Ռուսաստանից ուխտավորների մի քանի խումբ կժամանի Հայաստան՝ Գյումրիի Վարդանանց հրապարակում մասնակցելու Հռոմի պապի մատուցած պատարագին, որին մասնակցելու է 25 հազար կաթոլիկ:
ԱՄՆ Սենատը երեկ մերժել է օրենսդրական բոլոր 4 փոփոխությունները, որոնք ենթադրում էին երկրում զենքի վաճառքի վերահսկողության ուժեղացում, հայտնում է RIA Novosti-ն:
Հորդանանի և Սիրիայի սահմանին ականապատ մեքենա է պայթեցվել, ինչի հետևանքով մի քանի հորդանանցի զինվորական է սպանվել, հայտնում է «Ֆրանս Պրեսը»:
2016թ. ապրիլին քաղաքացի Մովսես Մ.-ն վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով դիմել է իր ծանոթ Ժորա Չ.-ին, ով առաջարկել է իր միջոցով պաշտոնատար անձանց 145 հազ. ՀՀ դրամ կաշառք տալու դեպքում ՀՀ ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնում կազմակերպել վարորդական վկայականի ստացումը:
Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպումը տեղի կունենա Բաքվում մինչև 2016թ. վերջը, «Ինտերֆաքս-Ադրբեջանին» հայտնել է դիվանագիտական աղբյուրը:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կայցելի Ադրբեջան, հայտնում է ադրբեջանական Report կայքը՝ հղում կատարելով քաջատեղյակ աղբյուրներին: