
Դորտմունդի «Բորուսիան» Հենրիխ Մխիթարյանի համար «Մանչեսթեր Յունայթեդից» պահանջում է 40 մլն եվրո

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է բանակցությունները Դորտմունդի «Բորուսիայի» հետ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ, ով մեկ տարի հետո կարող է դառնալ ազատ գործակալ:
Անգլիական ակումբը 27-ամյա հայ ֆուտբոլիստի համար առաջարկել է 25 մլն եվրո, բայց գերմանացիները մերժել են այդ առաջարկը: Ըստ Gianlucadimarzio.com-ի տեղեկության՝ «Բորուսիան» պատրաստ է վաճառել Մխիթարյանին ոչ պակաս 40 մլն եվրոյից:
Դորտմունդցիները, այնուամենայնիվ, արդեն հարցում են կատարել «Վոլֆսբուրգին»՝ կիսապաշտպան Անդրե Շյուրլեի տրանսֆերային արժեքի կապակցությամբ, ով դիտարկվում է՝ որպես Մխիթարյանի հնարավոր փոխարինող:
Պատրաստեց Անի Գաբուզյանը