
Տնտեսական ակտիվությունն աճել է 5.5%-ով

2016 թվականի հունվար-մայիսին՝ նախաորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.5 տոկոսով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։
12-ամսյա կտրվածքով՝ 2016թ մայիսը՝ 2015-ի մայիսի համեմատ, ակտիվության աճի տեմպը նույնն է՝ 5.5%: Իսկ ամսական կտրվածքով՝ մայիսը ապրիլի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել է 6.6%-ով։
Արդյունաբերական արտադրանքի ծավալը տարվա առաջին 5 ամիսներին կազմել է 533.5 մլրդ դրամ, որը 8.8%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Գյուղատնտեսությունն աճել է 4.7%-ով (ծավալը՝ 175.1 մլրդ դրամ), ծառայությունները՝ 8.6%-ով (ծավալը՝ 468 մլրդ դրամ)։
Շինարարության ծավալը նվազել է 7.9%-ով և հասել 90.3 մլրդ դրամի։
0.1%-ով նվազել է նաև ներքին առևտրաշրջանառության ծավալը (հաշվետու ժամանակաշրջանում՝ 774.3 մլրդ դրամ)։