Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հանրապետության տարածքում`
Հունիսի 22-ին առանձին շրջաններում, հունիսի 23-25-ը` շրջանների մեծ մասում, հունիսի 26-ին‵ գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 22-ին կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում`
Հունիսի 22-ին և 26-ին` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի փոքր հավանականություն:
Հունիսի 23-25-ի օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:
Երևանի հունիսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 39.40C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 5.70C (1978 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 22.40C