Բաժիններ՝

Հռիփսիմե Խուրշուդյանը ժամանակավորապես որակազրկվել է

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հայտնել է այն մարզիկների անունները, ովքեր ժամանակավորապես որակազրկվել են արգելված խթանիչներ օգտագործելու համար: Դոպինգ թեսթերը դրական պատասխան են տվել Պեկինի օլիմպիական խաղերի ժամանակ վերցված արյան նմուշներից: Ծանրամարտիկների շարքում է նաև կանանց Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Հռիփսիմե Խո ւրշուդյանը: Որակազրկված մարզիկների շարքում հայտնվել են ծանրամարտիկներ Ռուսաստանից, Թուրքիայից, Մակեդոնիայից, Ադրբեջանից և Ղազախստանից: Ըստ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքի՝ մարզիկներն այժմ չեն կարող մասնակցել ոչ մի միջազգային մրցաշարի, մինչև ավարտվի գործի քննությունը:

Նշենք, որ Հռիփսիմե Խուրշուդյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է և Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Հռիփսիմեն նաև վաստակել է «Ռիո 2016»-ին մասնակցելու իրավունք, մասնակցությունը, սակայն, արդեն հարցականի տակ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930